Չեմ հաւատում, որ պարտութեան սիմուոլը կարող է արժնապատիւ խաղաղութուն բերել, էդպէս չի լինում․ Ռոբերտ Քոչարեան

Չեմ հաւատում, որ պարտութեան սիմուոլը կարող է արժնապատիւ խաղաղութուն բերել, էդպէս չի լինում․ Ռոբերտ Քոչարեան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տուել Yerevan.Today, Politik.am, News.am լրատուական կայքերին եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերութեանը: Անդրադարձ է կատարուել արտաքին եւ ներքին օրակարգի հարցերին, մասնաւորապէս՝ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններին, ռուս-ուկրաինական պատերազմին, իշխանութեան՝ Եւրամիութեան հետ կապուած քայլերին, Թուրքիայից սպասուող սպառնալիքներին, Ադրբեջանի հետ խաղաղութեան թեմային, երկրի ներսում կոռուպցիային, ընդիիմութեան ներսում յարաբերութիւններին, առաջիկայ ընտրութիւններին եւ այլ հարցերի:
Հատուած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի՝ 4 լրատուամիջոցների տուած հարցազրոյցից․

 — Դատելով Հայաստանի իշխանութեան ոչ վաղ անցեալի յայտարարութիւններից, հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագիրը պէտք է դառնար մի շատ կարեւոր անկիւնաքքարային փաստաթուղթ, դարակազմիկ փաստաթուղթ, որ առնուազն պէտք է փոխեր մեր տարածաշրջանի մի քանի տասնեակ տարիների ապագան։ Ակնյայտ էր նաեւ, որ այդ փաստաթուղթն է դառնալու Նիկոլ Փաշինեանի՝ 2026 թուականի նախընտրական քարոզչութեան հիմքը։ Սակայն հիմա խղաղութեան պայմանագրի բանակցութիւնները, ըստ էութեան, կարող ենք հասկանալ, որ փակուղում են։ Տեքստը համաձայնեցուած է, բայց ստորագրման մասին որեւէ խօսք չկայ։ Չնայած Նիկոլ Փաշինեանն ըստ էութեան համաձայնել է կատարել Ալիեւի վերջին երկու պահանջները՝ փոխել Հայաստանի մայր օրէնքը եւ լուծարել Մինսկի խումբը։

Ի՞նչ է, ձեր վերլուծութիւններով, տեղի ունենում բանակցային կուլիսներում։

Չեմ կարծում, թէ որեւէ լուրջ բան տեղի է ունենում, եթէ չհաշուենք Ալբանիայում հերթական կադրերը, որ ուղղակի արժանապատուութեան տեսանկիւնից բաւական դէպրեսիւ էին, կարծում եմ, իւրաքանչիւր հայի համար։ Ակնյայտ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը, ենթադրում եմ, խաղաղութեան մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինեանի մասին, թէ ինպէս պէտք է ինքը իր, այսպէս ասենք, քաղաքական հեռանկարը շարունակի։

Էսպիսի մի փաստաթուղթ իրօք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց աւելի շատ ներքաղաքական նպատալներ հետապնդող փաստաթուղթ կարող  լինել։ Որեւէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել եւ յատկապէս եթէ նայում ենք այս հարցին աշխարհաքաղաքական այն մեծ կոնտեքստի մէջ, որ աշխարհում տեղի է ունենում։

Չեմ սպասում որեւ լաւ բան։ Կայ ձախողուած առաջնորդ, որի նպատակն է ամէն գնով պահել աթոռը, եւ կան այս ամէնի շուրջ խաղացողներ, որոնք կգնահատէն՝ իսկ արժե՞ այդ հարցում աջակցել, թէ չարժէ աջակցել։ Ընդամնը սա է։

— Ձեր տպաւորութեամբ հնարաւո՞ր է գոնէ փորձեն՝ խաղարկել գերների վերադարձի հարցը։

Չեմ կարծում, թէ գերիների հարցը հետաքրքրում է այս իշխանութեանը, որովհետեւ գերեւարուած են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին ինչ-որ տեղ կազմակերպել իրենց հեղինակութեամբ, իրենց ազդեցութեամբ, իսկ դա այս իշխանութիւններին պէտք չէ ընդյհանրապէս։ Այս վիճակը ամէնից յարմար վիճակն է այս իշխանութիւնների համար։

— Երբ ներկայացնում եք, որ սա խաղաղութեան պայմանագիր չէ, խաղաղութեան մասին չէ, իշխանութունը հակադարձում է ամիջապէս նման տեսակէտ յայտնողներին, թէ՝ ո՞րնէ  ձեր տարբերակը, դուք ինչ է, պատերա՞զմ եք ուզում։ Երբ խաղաղութեան իրենց պայմանագրին, այսինքն, կողմ չենք, մենք ի՞նչ ենք առաջարկում, ունե՞նք յստակ ծրագիր էս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցելու։

Մենք 2021 թուականից ասում ենք արժնապատիւ խաղաղութեան մասին։ Եւս խաղաղութիւն, բայց ոչ թէ ծնկաչոք խաղաղութիւն, այլ արժաապատիւ խաղաղութիւն։ Չեմ հաւատում, որ պարտութեան սիմուոլը կարող է արժնապատիւ խաղաղութուն բերել, էդպէս չի լինում ուղղակի։

— Խնդիրը մա՞րդն է։

Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշն է պարտութեան։ Խնդիրը մարդն է, որն արդէն աչքը վախած ամէն ինչից՝ փորձում է ամէն գնով փրկել ինքն իրեն։ Եւ նման առաջնային մօտիւացիայ ունեցող մարդը չի կարող մտածել պետութեան մասին։ Չի կարող մտածել ընդհանրապէս ազգային շահերի մասին։

Խաղաղութիւն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ՝ սուբյեկտը, որը դրանով զբաղւում է, ունի լրիւ այլ մօտիւներ։ Իսկ մօտիւացիան հուրաքանչիւր մարդու համար առաջնայինէ, ինչո՞վ է այդ մարդն առաջնրդւում, իր առաջնահերթ մօտիւացիան ո՞րն է։ Չե՞ք տեսնում՝ ինչ է ուզում այդ մարդը։

— Ի՞նչ է ուզում։

Ուզում է մի թուղթ՝ Նիկոլ Փաշինեանի մասին, եւ դա խաղաղութեան հետ որեւէ առնչութիւն չունի։

Կրնեմ, այն կադրերը, որոնք երէկ տեսանք եւ որոնք շրջանառւում են ցանցերում, ուղղակի խայտառակութիւն են։ Արժանապատուութիւնը կորցրած մարդու կեցուածք է, ուղղակի կուչ եկած։ Ոնցոր ենթակայ՝ շեֆի առջեւ կամ ծառայ՝ տիրոջ առջեւ յարաբերութիւններ են ձւեւաւորուել։

Այսպէս կոչուած «body language» շատ լաւ է ուղղաի բացատրում, թէ այդ մարդը ինչ վիճակում է գտնւում։ Այդ մարդն իրեն արդէն դասել է որպէս ենթակայ, որես մի մարդ, որն ամբողջութեամբ կախուած է այդ երկու մարդկանցից (նկատի ունի Էրդողանին եւ Ալիեւին, խմբ․) եւ իր ամբողջ մարմինն է խօսում նրա մասին, որ այդ մարդուց որեւէ օգտակար բան երկրի համար չի լինելու։

Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ տեսանիւթում։



Share