Կինս տունը մաքրեց, ես էլ խանութը դասաւորեցի` հետ գանք սիրուն լինի | Հայացքն Արցախին. Արմոնդ Թահմասեան
ԱրցախTV-ի «Հայացքն Արցախին» հաղորդման հիւրը Արմոնդ Թահմասեանն է։ Ծնուել է Իրանում, 1999 թուականին գործուղուել է Արցախ երիտասարդների հետ աշխատելու, եւ հէնց այդ ժամանակ էլ որոշեց տեղափոխուել Արցախ։
Արցախում ապրած տարիներին, եթէ անգամ դուարութիւնների է հանդիպել, ապա դրանց մասին այսօր սիրով ու կարօտով է խօսում։ Ապրիլեան եւ 44-օրեայ պատերազմների օրերին զինուորի կողքին էր ասելով` որտեղ խնդիր կայ, միշտ այնտեղ պէտք է լինել։
Արցախի հետ կապուած շատ ծրագրեր ու մտայղացումներ ունէր, որոնք կիսատ մնացին, բայց եւ այստեղ չի պատրաստւում դրանք իրագործել, քանզի յոյս ունի, որ վերադառնալու ենք։
Մանրամասն ԱրցախTV-ի տեսանիւթում
նաև այստեղ
