Հայաստանն իզուր է հայկական հին քաղաքակրթութիւնը համեմատում Եւրոմիութեան հետ. Զախարովա

Հայաստանն իզուր է հայկական հին քաղաքակրթութիւնը համեմատում Եւրոմիութեան հետ. Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանութիւնները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթութիւնը, որն ունի դարաւոր պատմութիւն, Եւրամիութեան հետ, որի գործերն այսօր անկեղծօրէն վատ են: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես այսօր տեսայ մեր զրոյցի ամփոփագիրը եւ տեսայ Հայաստանի պաշտօնական կառոյցների ներկայացուցիչներից մէկի մէջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եւրոպական ժողովրդավարական եւ որոշ այլ արժէքների կրողն է», — ասել է նա «Զուեզդայ» հեռուստաալիքի եթերում։

«Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երեւանում գործող իշխանութիւնների ներկայացուցիչներն այդպէս հովանաւորում, Ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթութիւնը՝ իր գոյութիւն ունեցող մշակոյթով, պատմութեամբ, պետականութեամբ, որը եղել է, եւրոպական ժողովրդավարութիւնից շատ առաջ, համեմատում ներկայիս Եւրամիութեան հետ, որն իսկապէս փակուղում է: Եւ հէնց սրա մասին են նրանք խօսում, երբ մէջբերում են եւրոպական ժողովրդաւարութեան մասին խօսքեր»։

«Հայաստանը մշակոյթ է, այն պետական կառոյց է, եւ սրանք պետականութեան այն հիմքերն են, որոնց արմատները գնում են դարերի խորքը: Նրանք հազարամեայ պատմութիւն ունեն»,- շարունակել է Զախարովան եւ ընդգծել, որ Երեւանը գտել է «մոդել, որի մասին Արեւմուտքում այլեւս ոչ ոք լրջօրէն չի խօսում»։

Նա յիշեցրել է ԱՄՆ նախկին պէտքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորեայ Նուլանդի յայտարարութիւններից մէկը, ով ԵՄ-ն ներկայացրել է որպէս բացարձակ ամորֆ, թոյլ կամք ունեցող, փլուզուող կառոյց:

Դիւանագիտական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչն ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ այժմ ԵՄ-ի վիճակը պարզ տեսանելի է՝ հաշուի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրաւական ցուցանիշները։ «Ամէն ինչ քանդւում է», — ընդգծել է Զախարովան:

Եւ հիմա, նրա խօսքով, հազարամեայ պատմութիւն ունեցող հնագոյն քաղաքակրթութեան ներկայացուցիչը, որին «կարծես ցոյց են տուել հայելի՝ ադամանդի, ռուբինի կամ զմրուխտի դիմաց», խնդրում է իրեն ասոցացնել «ճգնաժամի մէջ գտնուող համայնքի հետ»:

Share