«Փաստ» օրաթերթը գրում է.
Յունիսի 7-ին կայացան ԱԺ հերթական ընտրութիւններ: Արդէն իսկ յայտնի են նախնական արդիւնքները: Հասկանալի է, որ ընտրութիւններին կը հետեւէն որոշակի գործընթացներ: Այդուամենանիւ, տեսնենք, թէ ինչ ընթացակարգ է սահմանուած օրէնսդրութեամբ յետագայ օրերի համար:
Եւ այսպէս, ընտրական տեղամասում քուէարկութեան արդիւնքների վերահաշուարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական յանձնաժողով կարող էր ներկայացուել կայ՛մ երէկ մինչեւ ժամը 18.00-ն (ԲՀԿ-ն արդէն իսկ մի շարք խայտառակ փաստէր ունի ու վերահաշուարկ է պահանջել, եւ, հաշուի առնելով քուէների տուեալների մուտքագրման եւ, ընդհանրապէս, ընտրութիւնների արդարութեան հետ կապուած շատ մեծ կասկածները՝ ամենան հաւանականութեամբ, կարող են լինել բազմաթիւ դիմումներ), կայ՛մ այսօր՝ ժամը 9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն: Նոյնը վերաբերում է ընտրական տեղամասում քուէարկութեան արդիւնքներն անուաւեր ճանաչելու դիմումին: Ընտրութեան արդիւնքներն անուաւեր ճանաչելու մասին դիմում Կենտրոնական ընտրական յանձնաժողով կարող է ներկայացուել ընտրութեան արդիւնքներն ամփոփելու համար սահմանուած ժամկէտից՝ յունիսի 14-ից առնուազն 2 օր առաջ (12 յունիսի) մինչեւ ժամը 18.00-ն:
Ընտրատարածքային ընտրական յանձնաժողովներում վերահաշուարկի աշխատանքներն սկսւում են այսօր ժամը 14:00-ից եւ աւարտուելու են յունիսի 12-ին ժամը 14:00-ին:
Քուեարկութեան արդիւնքների վերաբերեալ արձանագրութիւնը կազմւում է, ընտրութեան արդիւնքներն ամփոփւում եւ ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ որոշումն ընդունւում է յունիսի 14-ին:
Ի վերջոյ, յունիսի 29-ին Կենտրոնական ընտրական յանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողով ընտրուելու կամ ընտրութեան երկրորդ փուլ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է նորընտիր ԱԺ առաջին նիստին, ապա օրէնսդրութեամբ այն պէտք է լինի օգոստոսի 2-ին:
