Ի զօրու ենք վերականգնել  հայոց բանակի հզօրութիւնը. ԳՄ

Ի զօրու ենք վերականգնել հայոց բանակի հզօրութիւնը. ԳՄ

Հայոց պետականութեանն ու հայ ժողովրդին ուղղուած գոյութենական լրջագոյն սպառնալիքների ու ծանր փորձութիւնների մթնոլորտում է նշւում մեր երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր երաշխաւորի՝ հայոց բանակի կազմաւորման 32-ամեակը։

Արցախեան ազատամարտի բւում ծնունդ առաւ մեր բանակը՝ դառնալով անկախ պետականութիւն, անվտանգ ապագայ կերտելու մեր հաւաքական երազանքների եւ աննահանջ կամքի երաշխաւորը։

Հազարաւոր հաեորդիների անմնացորդ նուիրումով ու խիզախումով, նրանց թանկ արեամբ նուաճեցինք յաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային եւ պետական արժանապատուութիւնը։ Սակայն, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութիւնն ապահովող, տարածաշրջանում ՀՀ-ն գործոն դարձրած հայոց բանակը 2018 թ․ ցաւալիօրէն դաւաճանուեց երկրում իշխանութիւնը զաւթած խմբակի կողմից: Թիրախաւորելով եւ վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով զինուած ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը՝ հայ ժողովուրդն ու հայոց պետականութիւնը կանգնեցրին կորուստէրի եւ գոյութենական սպառնալիքների առջեւ: Աւաղ, սեփական յանցանքները բարդելով զինուած ուժերի վրայ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է իր անփառունակ եւ պետականակործան ընթացքը:

Եւ, այնուամենայնիւ, լիայոյս ենք, որ ազգային իղձերի վերահաստատումով կարող ենք եւ պարտաւոր ենք յաղթահարել մէզ ուղղուած ծանրագոյն սպառնալիքները, ինչպէս հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարաւոր:

Խոնարհուելով հայոց պետականութեան կերտմանն իրենց կեանքը նուիրաբերած քաջորդիների շիրիմների առջեւ, ապաքինում մաղթելով Հայրենքի պաշտպանութեան մարտէրում վիրաւորում ստացած բազմահազար մեր եղբայրներին եւ քոյրերին, ազատութիւն մաղթելով քաղաքական հայածեալ դարձած եւ ապօրինաբար ազատազրկուած, հայրենիքին ծառայութիւններ մատուցած հարիւրաւոր հաեորդիներին, շնորհաւորում ենք հայոց ց բանակի օրուայ առիթով։

Համոզուած ենք, որ ներազգային համախմբուածութեամբ ու մեր հաւաքական կամքով ի զօրու ենք վերականգնել հայոց բանակի հզօրութիւնը, ապահովելով հայոց պետականութեան արժանապատիւ երթն ու Հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրաւունքը:

Տօնդ շնորհաւոր, հայոց բանակ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
Յունուար 28, 2024թ.

Share