Մենք հայրենիքն իրենց արեան գնով պահած տղաներին պարտք ենք. «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Մենք հայրենիքն իրենց արեան գնով պահած տղաներին պարտք ենք. «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Մենք պարտք ենք, մեր տղաներին ենք պարտք, պարտք ենք մեր հայրենիքը, այն հայրենիքը, որն իրենք պահեցին արեան գնով, որը յետոյ խելօքները, մեր, այսպէս ասած, վերնախաւը յանձնեց թշնամուն. այս մասին ABC media-ի հետ զրոյցում ասել «Որդիների կանչ» ՀԿ անդամ Աննայ Մկրտչեանը։

44-օրեայ պատերազմին որդուն կորցրած ծնողի խօսքով՝ Արցախից յետոյ հերթը հասել է Տաւուշ աշխարհին, ծուէն-ծուէն են անում մեր հայրենիքը։

«Ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր մնալ այս ամէնի հանդէպ։ Մենք հայրենիք ունենք փրկելու, մեր տղաները իրենց արեան գնով պահեցին, մենք էլ պարտաւոր ենք պահել, իրենց գործը շարունակել։ Սա գոյութեան խնդիր է, լինել-չլինելու պայքար է»,-յայտարարել է նա։

Հերոսի մայրը մեծ ակնկալիքներ ունի այս պայքարից, հաւատում է, որ կը յաջողի այն։

«Կլինե՞նք մենք որպէս ազգ, կը շարունակէնք գոյատեւե՞լ, կը մնա՞ Հայաստանը, թէ՝ չէ։ Ովքեր հիմա տանը նստած են, նայում են այս երթը զուտ հետաքրքրութեան համար, դրա փոխարէն ճիշտ կը լինի միանան։ Եթէ այսօր Կիրանցի ու Ոսկեպարի սահմաններն են սահմանագծում-սահմանազատում անում, որն իրականում այդպէս չէ, վաղը դա հասնելու է Երեւան»,-ասել է նա։

abcmedia.am

Share