Պետք է միաւորուենք մեր կորցրածները վերադարձնելու համար. Արմէն Ռուստամեան

Պետք է միաւորուենք մեր կորցրածները վերադարձնելու համար. Արմէն Ռուստամեան

Պետք է միաւորուենք մեր կորցրածները վերադարձնելու համար

Այսօրուայ մեր հաւաքը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ մեկնարկ է լինելու մեծ պայքարի, որն անպայման յաղթանակով է աւարտուելու. Կոռնիձորում յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:

Այդ պայքարն անպայման աւարտուելու է յաղթանակով, ես դրանում չեմ կասկածում: Մենք մեր առաջին ազատամարտը հէնց այդպէս էլ սկսեցինք: Մենք հասկացանք, թէ որտեղ է մեր ուժը, մեր ուժի աղբիւրը. դա մեր միասնութիւնն է: Այսօր թշնամին ցոյց է տալիս իր գլխաւոր հարուածի ուղղութիւնը՝ անցակէտը դնելով: Նա մէզ ուզում է բաժանել, քանի որ գիտի՝ բաժանելով կարելի է տիրել այս ժողովրդին: Ուրիշ ձեւ չկայ, որ այս ժողովուրդը յանձնուի: Նրան միայն ներսից պէտք է պառակտել»,-ասաց պատգամաւորը:

Նրա խօսքով՝ վերջին տարիներին հայ ժողովրդի գլխին հէնց այս գործընթացն են փաթաթել:

«Մեզ սովորեցնում են, մէզ համոզում են, որ մենք անճար ենք: Մեզ համոզում էին, որ թշնամին մէզանից հարուստ է, աւելի փորձուած, բայց եթէ այդպէս մտածեինք, առաջին աշխարհամարտն էլ չէինք սկսի: Այն ժամանակ էլ նոյնն էր, թշնամին բազմապատիկ էր եւ մէզանից աւելի ռեսուրսներ ունէր: Բայց մենք միացանք մէկ գաղափարի շուրջ, որ Հայաստանն ու Արցախը մէկ են»,- ընդգծեց Ռուստամեանը:

Նրա խօսքով՝ պատուով ապրելու համար պէտք է միաւորուել, կորցրածները վերադարձնել, այլ ոչ թէ միաւորուել յանձնելու համար:

«Մեր եղբայրներն ու քոյրերը Արցախում չէն յանձնւում, հնարաւոր չէ կոտրել արցախցու ոգին, որովհետեւ դա այն ժողովուրդն է, որ մսով ու արիւնով կառչած էմ իր հողին եւ մենք պէտք է իրենց հետ լինենք: Ամենամեծ ամօթն է այս սերունդի, որ կորցնենք այն, ինչ ձեռք է բերուել արեան գնով»,-ասաց նա:

Նա նաեւ դիմեց իշխանութիւններին՝ կոչ անելով սթափուել:

Share