Ունենք բազմաթիւ փաստէր, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են հայկական յուշարձանները

Ունենք բազմաթիւ փաստէր, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են հայկական յուշարձանները

2020 թուականի արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մեծ մասի օկուպացիայից յետոյ, այդ տարածքների պատմամշակութային յուշարձանները, ինչպէս նաեւ հայկական գերեզմանոցները ենթարկուեցին վանդալիզմի։

Այսօր արդէն արբանեակային նկարներից է պարզ դառնում, թէ տուեալ տարածքների յուշարձաններն ինչ վիճակում են, եկեղեցիների մի մասն իսպառ ոչնչացուել է։

2022 թուականի օգոստոսի 25-ին, երբ Քաշաթաղի, Ներքին Սուսի ու Աղաւնոյի բնակիչները բռնի տեղահանուեցին իրենց բնակավայրերից, Արցախի ԿԳՄՍ նախարարութիւնը ձեռնամուխ եղաւ այդ վայրերից հանել յուշարձանները՝ օկուպացուած տարածքներում եղած յուշարձանների ճակատագրին չարժանանալու համար։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսեանն ասաց, որ Քաշաթաղից, Աղաւնոյից եւ Ներքին Սուսից տարհանած յուշարձանների վերաբերեալ այսօր էլ քննարկումները շարունակւում են, քանի որ դրանք այսօր գտնւում են ժամանակաւոր տարածքում, եւ պէտք է լուծումներ գտնէն դրանք այս կամ այն վայրում տեղադրելու համար։

«Պետնախարարի գլխաւորութեամբ նաեւ նիստ է եղել այս հարցը քննարկելու նպատակով, որտեղ որոշուել է՝ որեւէ ձեւով այդ յուշարձանները պէտք է մնան Արցախի Հանրապետութեան տարածքում։ Նիստի ընթացքում, որին ներկայ է եղել նաեւ Արցախի թեմի առաջնորդը, որոշուել է, թէ նախնական համապատասխանաբար որ տարածքներում պէտք է տեղակայուէն այդ յուշարձանները։ Օրինակ, տարբեր առաջարկներ կան, որպէսզի ստեղծուի «Բերձորի պուրակ», սակայն պուրակը ստեղծելու համար բաւականին ֆինանսական միջոցներ ու ժամանակ է անհրաժեշտ։ Բոլոր առաջարկները քննարկւում են, կարծում եմ՝ մօտակայ ժամանակներս լուծումները կտրուի»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսեանը։

Ինչ վերաբերում է Արցախի օկուպացուած տարածքների յուշարձանների ճակատագրին, Լեռնիկ Հովհաննիսեանն ասաց, որ չգիտէն, թէ կոնկրէտ այս պահին քանի յուշարձան է իսպառ ոչնչացուել եւ քանիսն են մասամբ աւերուել։

«Մենք նման տուեալների չենք տիրապետում, այդ տարածքներում չենք կարողանում որեւէ մոնիտորինգ իրականացնել թեկուզ միջազգային կազմակերպութիւնների միջոցով։ Միայն ունենք այն, որ տարբեր ծրագրերով երբ նայում ենք, տուեալ տարածքներում մենք տեսնում ենք, որ այս կամ այն եկեղեցին ոչնչացրել են, կամ էլ երբ ադրբեջանական կողմը սոցիալական ցանցերում ոչնչացուած յուշարձաններից տեսանիւթ կամ լուսանկար է հրապարակում։

Արցախի նախագահի յանձնարարականով ձեւաւորուած պետական յանձնաժողովը, որը կոչւում է «Բռնազաւթուած տարածքներում մշակութային ժառանգութեան պահպանութեան խորհուրդ»: Այն միջգերատեսչական խորհուրդ է, որի մէջ, բացի Արցախի համապատասխան կառոյցներից, նաեւ Հայաստանից կան համապատասխան կառոյցներից ներկայացուցիչներ։ Միասնական աշխատանք ենք կատարում, եւ այդ նիւթերը հաւաքագրւում են։ Օրերս էլ տեղի ունեցաւ Շուշիի թանգարանների ցուցանմուշների ցանկերի ճշտման առաջին համապատասխան շնորհանդէսը։ Արդէն իսկ սկսուել է Շուշիի Պատմութեան թանգարանի եւ Շուշիի պատկերասրահի ցուցանմուշների հաւաքագրման եւ, համապատասխանաբար, նոյնը ստեղծելու գործընթացը։ Յաջորդը լինելու է օկուպացուած տարածքների նիւթական մշակութային ժառանգութեան մասին յուշարձանների ցանկերը»,- տեղեկացրեց Լեռնիկ Հովհաննիսեանը։

Ըստ նրա, հաւաքագրւում են նաեւ յուշարձանների վանդալիզմի ու ոչնչացման վերաբերեալ տեսանիւթերը, որոնք ադրբեջանցիները տարածել են համացանցում, եւ այդ գործին աջակցում են նաեւ դրսում ապրող հայերը, որոնց հասանելի են այնպիսի ցանցեր, որոնք Հայաստանում հասանելի չէն։

«Այն, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են բազմաթիւ հայկական յուշարձաններ՝ փաստ է, եւ դրա վերաբերեալ մենք ունենք բազմաթիւ փաստէր։

Ինչ վերաբերում է միջազգային կառոյցների արձագանքին, ապա պէտք է ասեմ, որ այն միջազգային կառոյցները, որոնք կոչուած են հակամարտութեան գօտիներում մշակութային ժառանգութիւնը պահպանելու, կոնկրէտ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԻԿՕՄՕՍ-ին, ԻԿՕՄ-ին նամակով դիմել ենք, նրանք, բացի մի քանի յայտարարութիւններից, որեւէ կոնկրէտ գործնական քայլ չէն արել, որոնք կը ստիպեին Ադրբեջանին եւ մոնիտորինգ կ’իրականացնէին օկուպացուած տարածքներում՝ հասկանալու, թէ այդ տարածքներում ինչ է կատարւում։ Անկեղծ՝ չգիտեմ էլ՝ նման կոնկրէտ քայլեր երբեւէ կը լինի՞, թե՞ ոչ»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսեանը։

Share