ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հասնելու ուղղութեամբ. Պետքարտուղարութիւն

ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հասնելու ուղղութեամբ. Պետքարտուղարութիւն

ԱՄՆ Պետքարտուղարութեան ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, ճեպազրոյցի ժամանակ, անդրադառնալով Էնթօնի Բլինքենի` Նիկոլ Փաշինեանին եւ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախօսազրոյցներին, նշել է, որ աշխարհի այս տարածքում անձամբ քարտուղարը խորապէս ներգրաւուած է:

«Նա կանոնաւոր շփումներ է ունեցել այս երկու երկրների հետ, եւ դրանք շարունակական են: Մենք հաւատում ենք, որ այստեղ հնարաւոր է խաղաղութիւն, եւ այդ ուղղութեամբ շարունակելու ենք աշխատել», – նշել է Պատելը:

ԱՄՆ-ը շարունակում է հաւատալ, որ Հարաւային Կովկասում խաղաղութիւն հնարաւոր է, ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱՄՆ պետդէպարտամենտի փոխխօսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով՝ «դա մի բան է, որի ուղղութեամբ մենք շարունակելու ենք աշխատել»:

«Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթօնի Բլինքէն) է զբաղւում: Եւ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնաւոր շփումներ է ունեցել է ունեցել երկու երկրների հետ էլ: Եւ մեր շփումները շարունակւում են երկուսի հետ էլ», — նշել է Պատելը:

Միացեալ Նահանգների պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն օրերս առանձին հեռախօսազրոյցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

Բլինքէնը նախ վերահաստատել է ԱՄՆ աջակցութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիւ խաղաղութեան պայմանագրի ուղղութեամբ առաջընթացին, ասուած է Պետքարտուղարութեան խօսնակ Մեթյու Միլլերի յայտարարութեան մէջ։

Share