ԱՄՆ-ն պէտք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դէմ.   Էլիզայբեթ  Չուլջեան

ԱՄՆ-ն պէտք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դէմ. Էլիզայբեթ Չուլջեան

ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի մամուլի քարտուղար  Էլիզայբեթ Չուլջեանի խօսքով՝ Արցախի անկախութեան ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայ Դատի յանձնախմբի օրակարգում:

«Արցախի անկախութեան ճանաչման հարցը միշտ եղել է Հայ Դատի յանձնախմբի օրակարգում: Ամերիկայի տասը նահանգներ արդէն ճանաչել են Արցախի անկախութիւնը: Տեղական մակարդակով նաեւ տարբեր քաղաքներ են ճանաչել Արցախը որպէս անկախ պետութիւն: Վերջերս, օրինակ, Նյու Եօրք նահանգի երկու քաղաքներ ճանաչեցին Արցախի անկախութիւնը: Ճանաչման աշխատանքները, անշուշտ, պէտք է շարունակուեն: Դժբախտաբար, ամերիկեան կառավարութիւնը շարունակում է ռազմական օժանդակութիւն ուղարկել Ադրբեջան, սա սխալ ազդանշան է Ադրբեջանի կառավարութեանը, եւ Հայ Դատի յանձնախմբի առաջնահերթ աշխատանքներից մէկը եղել է կանգնեցնել այդ ռազմական օգնութիւնը: Սրա շուրջ աշխատում ենք թէ՛ Սպիտակ տան, թէ՛ Կոնգրեսի հետ»,- Alpha News-ի եթերում ասել է Էլիզաբեթ Չուլջեանը:

Նա պատմել է, որ ներկայում երկու բանաձեւ կայ, որոնց շուրջ Հայ Դատի յանձնախումբն աշխատում է:

«Մեկն ազգային պաշտպանութեան բանաձեւն է, որը ներկայացուած է Սենատում եւ քննարկւում է, իսկ միւսը արտաքին օժանդակութեան բանաձեւն է: Երկուսում էլ ընդգծուած է Ադրբեջանին տրամադրուող օժանդակութիւնը կրճատելու մասին: Սրա կողքին շատ կարեւոր է նաեւ ընդլայնել ամերիկեան մարդասիրական օժանդակութիւնը Արցախ: Այսօր իսկապէս ոճիր է, որ ամերիկեան կառավարութիւնը մինչեւ հիմա պէտք եղած մարդասիրական օժանդակութիւնը չի ուղարկել Արցախ: Խոսում են, որ մենք ուզում ենք մարդասիրական ձեւով օգտակար լինել հայ ժողովրդին, որ Արցախի ճանապարհը բացուի, բայց որպէսզի սրանք իրականանան ու Ադրբեջանի կառավարութիւնը հասկանայ, որ ամերիկեան կառավարութիւնը լուրջ է տրամադրուած այս հարցերում, պէտք է երկու բան տեղի ունենայ. պատժամիջոցներ կիրառուէն Ադրբեջանի կառավարութեան դէմ՝ այն ոճիրների համար, որոնք արուել են ոչ միայն շրջափակման, այլեւ 44-օրեայ պատերազմի ժամանակ, ինչպէս նաեւ պէտք է մարդասիրական օժանդակութիւն հասնի Արցախ»,- նշել է Չուլջեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում:

Share