Դեպի Կոռնիձոր

Դեպի Կոռնիձոր

«Կամաւորական շարժում» ՀԿ-ն նախաձեռնել է մայիսի 20-ին երթ եւ հանրահաւաք անցկացնել Կոռնիձորում

Արցախը մերն է։
Արցախը Հայաստան է, Հայաստանը՝ Արցախ։
Բոլոր հայերը արցախցի են։
Ոտքի՛, տէր կանգնենք մեր Արցախին։
Ոտքի՛, տէր կանգնենք մեր իրաւունքներին։
Ոտքի՛, մեր մէջքը ուղղենք։
Ոտքի՛, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատուութիւնը։ Որպէսզի ցոյց տանք ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամէնի հետ, ինչ փորձում են իրեն պարտադրել։

Բոլորս, մէկ մարդու նման, մայիսի 20-ին, ճիշտ ժամը 12։00-ին լինենք Կոռնիձորում, բոլորս, մէկ մարդու նման յարգենք մեր ազատամարտիկների՝ աւելի քան 10000 զոհերի յիշատակը եւ նրանց փոխարէն լինենք Կոռնիձորում։

Լինենք Կոռնիձորում հանուն Արցախի, ընդդէմ Ադրբեջանի։

Մենք ենք մեր երկրի տէրը, տիրութիւն անենք մեր երկրին, մեր Արցախին։

Բոլորս դէպի Կոռնիձոր, դէպի Կոռնիձոր՝ ի ցոյց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դէպի Կոռնիձոր ասելու համար, որ մենք ենք Արցախի տէրը, ժողովուրդն է Արցախի տէրը եւ ոչ ոք չի կարող այն զիջել, առեւտրի նիւթ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։

Կամաւորութեան սկզբունքով բոլորս դէպի Կոռնիձոր։

Հաւաքւում ենք մայիսի 20-ին, ճիշտ ժամը 12։00-ին Կոռնիձորում, մեր փոխադրամիջոցներով, մեր օրուայ սննդով։

Կամաւորական շարժում Հասարակական Կազմակերպութիւն

https://fb.watch/kxBsx8kkYF/

Share