Տիրան Խաչատրեանի կալանաւորումը նրան պատժելու թաքնուած շարժառիթ ունի

Տիրան Խաչատրեանի կալանաւորումը նրան պատժելու թաքնուած շարժառիթ ունի

Տիրան Խաչատրեանի կալանաւորումը քաղաքական իշխանութիւնների հասցէին նրա խիստ եւ պարբերական քննադատութիւնների համար նրան պատժելու թաքնուած շարժառիթ ունի. փաստաբանական խումբ

Չնայած Տիրան Խաչատրեանի պաշտպանական խմբի՝ նախաքննութեան ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտութիւն է առաջացել որոշակի փաստէրով հերքելու միջադէպի վերաբերեալ իրականութեանը չհամապատասխանող տեղեկութիւնները, որոնք շրջանառւում են լրատուամիջոցներում, եւ անդրադառնալու Տիրան Խաչատրեանի կալանաւորման որոշմանը։  


Այս մասին յայտնում են Տիրան Խաչատրեանի պաշտպանական խուբից:

«ՀՀ քրէական օրէնսգրքի 297-րդ յօդուածի 3-րդ մասով նախատեսուած յանցագործութեան մէջ մեղադրուող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեանը չի ընդունում մեղքը, քանի որ իրեն վերագրուող արարքը՝ զէնքի գործադրմամբ խուլիգանութիւնը, չի համապատասխանում դէպքի իրական հանգամանքներին եւ օբյեկտիւ իրականութեանը։

Նախեվառաջ նշէնք, որ Տիրան Խաչատրեանի կողմից զէնքի գործադրումը եղել է բացառապէս ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կեանքին եւ առողջութեանը սպառնացող վտանգը չէզոքացնելու նպատակով։ Տիրան Խաչատրեանի զէնք գործադրելը դրսեւորուել է օդ կրակելով՝ առանց վէճի մասնակիցներին վնասելու որեւէ մտադրութեան։ Ինչ վերաբերում է վէճի առիթին, ապա նշէնք, որ Տիրան Խաչատրեանի մասնակցութեամբ վէճը չի եղել  քաղաքական որեւէ հարցի շուրջ։ Վիճաբանութեան հետեւանքով վնասուածք ստացած անձը չի հանդիսանում վէճի մասնակից, իսկ նրա վիրաւորումը պատահականութեան հետեւանք է։ Ընդ որում՝ վնասուածք ստացած անձի մօտ դատաբժշկական փորձաքննութեամբ հաստատուել է թեթեւ մարմնական վնասուածք, եւ այդ անձը որեւէ բողոք չի ներկայացրել։

Տիրան Խաչատրեանի կալանաւորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնաւոր կասկածից եւ հիմքերից։ Դատարան ներկայացուած գործի նիւթերից ակնյայտ է դառնում, որ վարոյթն իրականացնող մարմնի եւ դատարանի հետեւութիւնները հիմնաւոր կասկածի առկայութեան մասով ամբողջովին անհիմն են, քանի որ Տիրան Խաչատրանի գործողութիւնները չէն հետապնդել հասարակութեան նկատմամբ անյարգալից կամ իրաւական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացայայտ արհամարհական վերաբերմունք  ցուցաբերելու նպատակ, այլ Տիրան Խաչատրեանը զուտ խնդիր է ունեցել պաշտպանելու իր կեանքն ու առողջութիւնը։ Դատարանը որպէս կալանքի կիրառման հիմք է նշել հնարաւոր փախուստի կամ թաքնուելու, ինչպէս նաեւ վարոյթը խոչընդոտելու ռիսկերը, որոնք կրում են բացառապէս ենթադրական բնոյթ եւ հիմքում չունեն այդպիսի ռիկսը հիմնաւորող որեւէ փաստական տուեալ։ Աւելին՝ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է Տիրան Խաչատրեանի նկատմամբ կալանքի փոխարէն կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցութիւն՝ տնային կալանք եւ 10 միլիոն ՀՀ դրամի չափով գրաւ։ Ի պատասխան մեղադրանքի կողմը յայտնեց, որ թէեւ տնային կալանքը զսպում է փախուստի ռիկսը, սակայն չի կարող ապահովել Տիրան Խաչատրեանի կողմից վարոյթի մասնակիցների նկատմամբ ազդեցութիւն գործադրուելու ռիսկի զսպումը հնարաւոր շփումների ու հեռախօսազանգերի պայմաններում։ Այնինչ ո՛չ միջնորդութեամբ եւ ո՛չ էլ, հետեւաբար, դատական ակտով չէն սահմանափակուել Տիրան Խաչատրեանի տեսակցութիւններն ու հեռախօսազանգերը, ինչը ցոյց է տալիս, որ կալանքի միջնորդութիւնը բաւարարելն ու տնային կալանքի միջնորդութիւնը մերժելը չի բխել ընտրուած խափանման միջոցի օրէնսդրական նպատակներից։ Կարճ ասած՝ ինքնանպատակ է։

Կարծում ենք, որ Տիրան Խաչատրեանի կալանաւորումը քաղաքական իշխանութիւնների հասցէին նրա խիստ եւ պարբերական քննադատութիւնների համար նրան պատժելու թաքնուած շարժառիթ ունի։

Տիրան Խաչատրեանին կալանաւորելու որոշումը բողոքարկուել է վերաքննիչ քրէական դատարան։


Յիշեցնենք, որ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրեանը բարձրագոյն ռազմական կրթութեամբ զինուորական է, Հաեօց բանակում ծառայել է 1991-2021 թուականներին՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակում եւ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերում բարձր պաշտօններ։ Ռազմական գործում ունեցած նշանակալի յաջողութիւնների եւ անբասիր ծառայութեան համար պարգեւատրուել է բարձրագոյն՝ Հայրենիքի շքանշանով (ՀՀ ազգային հերոսի կոչում), Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպէս նաեւ ՀՀ եւ ԱՀ Մարտական ծառայութեան բազմաթիւ մեդալներով»,- նշուած է հաղորդագրութիւնում։

Share