«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում․ ինչպէս անել, որ փետրուարի 16-19-ը Աւստրիայում նշանակուած Եպիսկոպոսաց ժողովը չխափանուի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինեանը՝ իր ողջ ուժով եւ 10 տիրադաւներով։ Նախօրեին յայտնի դարձաւ, որ մեղադրեալի կարգավիճակում են յայտնուել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս եւ մէկ քահանայ։
Եպիսկոպոսները մեղադրւում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալոյծ հռչակուած Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանին՝ Մասեացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը յունուարի 27-ին կարգալոյծ հռչակուեց Վեհափառի տնօրինութեամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրուել բացակայելու արգելքը։
Հոգեւոր թեւը մանրամասներ չի յայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկութիւններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանաւորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին։
