Եղել են իրավիճակներ, երբ արցախցի երեխաները հրաժարուել են դպրոց գնալ

Եղել են իրավիճակներ, երբ արցախցի երեխաները հրաժարուել են դպրոց գնալ

Անեա Սարկիսովա | Սառայ Պետրոսեան

Մանկաւարժի կարծիքով՝ պատճառն այն է, որ դպրոցը նրանց ջերմացնելու, մտերմացնելու գործընթաց չի իրականացրել

Մանկաւարժ Նաիրայ Երկանեանը 2023թ․-ից ուսումնասիրում է Արցախից բռնի տեղահանուած, այժմ Երեւանի եւ մարզային դպրոցներում սովորող աշակերտների հոգեվիճակը։ Մանկաւարժը նկատել է, որ արցախցի տղաներն անընդհատ խօսում են, իսկ աղջիկների մեծ մասը շարունակ լուռ է։ Աղջիկներից մէկն ուրիշ դպրոցից է տեղափոխուել կոնֆլիկտի պատճառով, որովհետեւ մանկավարժները նրան չէն ընկալել։
Յետազոտութեան արդիւնքները նա ներկայացրեց մէկ ամիս առաջ Երեւանում տեղի ունեցած «Տեղահանութիւն եւ յիշողութիւն․ Արցախի շարունակուող ճգնաժամը բանաւոր պատմութիւններում» միջազգային գիտաժողովի ժամանակ։ Ուսումնասիրութիւնը նպատակ ունէր ցոյց տալու, թէ ինչպէս կարող է կրթական միջավայրը նպաստել տեղահանուած 14-18 տարեկան դեռահասների հոգեբանական կայունացմանը, վստահութեան վերականգնմանը եւ սոցիալական ներառմանը։
«Ես նաեւ շատ ուսուցիչների հետ եմ խօսել։ Դպրոցը նրանց ջերմացնելու, մտերմացնելու գործընթաց չի իրականացրել, որը ճիշտ չէ»,- մէզ հետ զրոյցում յայտնեց Նաիրայ Երկանեանը։

Վերջինս եկել է այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած դեռահասների հոգեբանական վիճակը կարելի է հասկանալ միայն այն դէպքում, երբ նկատի ունենանք նրանց կորստի բազմաշերտ բնոյթը։

«Երբ դեռահասը զրկւում է իր ընկերներից, ընտանիքից, սովորական միջավայրից, նա կորցնում է նաեւ այն հիմքերը, որոնց վրայ հէնւում էր իր ինքնաճանաչումը եւ հոգեկան հաւասարակշռութիւնը»,- նշում է մանկավարժը։

Աշակերտների հետ ունեցած զրոյցներից մանկավարժը եզրայեանգել է, որ շատերի համար ամենադժուար փուլը հէնց դպրոց յաճախելն էր։ «Յետազոտութեան ընթացքում նրանք անկեղծօրէն նշում էին, որ աւելի հեշտ էր յաղթահարել տեղահանման ֆիզիկական դժուարութիւնները, քան ինտեգրուել մի միջավայրի, որտեղ, ինչպէս իրենք էին ասում, «մէզ չէին հասկանում, եւ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թէ ինչերի միջով ենք անցել»»,- պատմում է Ն․ Երկանեանը։ Մանկաւարժի կարծիքով՝ այս խօսքերը բացայայտում են հոգեբանական օտարման զգացումը, որը կարող է վերածուել լռութեան, ինքնամեկուսացման, անգամ՝ ուսման նկատմամբ անտարբերութեան։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձել է լրացնել դեռահաս արցախցիների հետ աշխատելու նախկինում եղած բացթողումը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) երիտասարդական ծրագրերի ղեկավար Յասմիկ Ալեքսանեանն ասում է, որ 2023թ.-ին Արցախից բռնի տեղահանուած երիտասարդների ու դեռահասների համար միաժամանակ մի քանի ծրագիր են իրականացնում։ Դեռեւս 2020թ․-ին նկատել էին, որ սոցիալ-հոգեբանական աջակցութիւնը, հիմնականում, ուղղւում է արցախայ-ադրբեջանական պատերազմի հետեւանքով տեղահանուած երեխաներին ու մեծահասակներին, իսկ դեռահասներն ու երիտասարդներն ուշադրութիւնից դուրս են մնում։

«Նրանց համար դժուար շրջան էր, բայց աւելի շատ էին «փակւում», երբ խօսք էր գնում սեանսների կամ թերապիաների մասին։ Որպէսզի չասեինք` եկել ենք ձեզ հոգեբանական աջակցութիւն ցուցաբերելու, մտածեցինք իրենց հետաքրքրող միջոցներով աշխատել՝ աւելի շատ արուեստի, երաժշտութեան ու սթորիթելինգի (պատմութիւններով կիսուելու սոցիալական եւ մշակութային գործունէութիւն-խմբ․) միջոցով»,- ասում է Յասմիկը։

Համագործակցել են «Սիստեմայ Արմենիայ» մշակութային հիմնադրամի հետ, շրջել են մարզերով ու երաժշտական թերապիայ իրականացրել։ Ծրագրում ընդգրկել են եւ՛ համայնքի երիտասարդ բնակիչներին, եւ՛ այդ համայնքներում վերաբնակուող արցախցի երիտասարդներին` փորձելով նրանց նաեւ երաժշտութեան միջոցով մտերմացնել։ Ծրագրում ընդգրկուած արցախցի երիտասարդները երաժշտական խումբ են ստեղծել եւ 10-ից աւելի երգ գրել, որտեղ իրենց յոյզերն են արտայայտել։

«Հանդիպումների ժամանակ երբեմն նկատում ենք, որ փախստական երիտասարդներն այդքան էլ ակտիւ չէն, չէն ուզում խօսել, շփուել, պարփակուած են, որովհետեւ դեռ ունեն այդ ցաւը։ Սակայն, երբ ապահով տարածք ես տրամադրում ու չես ասում, որ անպայման պիտի պատմեք ձեր յոյզերի մասին, այլ հմտութիւններ ես փոխանցում, վերջում իրենք են որոշում խօսել»,– պատմում է Յասմիկը։

Արցախցի դեռահասների համար եւս մէկ ծրագիր իրականացնում են «Մեդիայ նախաձեռնութիւնների կենտրոնի» հետ։ Գրաւոր պատմասացութեան, ֆոտոյ, վիդէոյ եւ ժամանակակից տեղեկատուական այլ մեթոդներ օգտագործելով՝ երիտասարդներին ազատ արտայայտուելու հնարաւորութիւն են տալիս։ Յասմիկի ասելով՝ արդէն որոշ հմտութիւններ են ձեռք բերել, միգուցէ որոշեն նաեւ մասնագիտանալ այդ ոլորտում։

Եռօրեայ հանդիպումները քաղաքից դուրս են տեղի ունենում, որպէսզի երիտասարդները նոյն միջավայրում լինէն, ովքեր պատմելու բան ունեն՝ ներկայացնեն։ Յասմիկն ամէնից շատ կարեւորում է նրանց համար ազատ արտայայտուելու հնարաւորութիւն ստեղծելը, որպէսզի խօսէն իրենց էմոցիաների, յոյզերի, փորձառութեան մասին։ Կարեւոր է, որ այդ համայնքի երիտասարդները լսէն ու տեսնեն, թէ ինչ է տեղի ունեցել նրանց հետ։

Պատանիներից մէկը որոշել է ֆոտոպատմութեամբ ցոյց տալ, թէ ինչպէս է ինքը Արցախից հասել Հայաստան ու հիմա որտեղ է բնակւում։ Մեկ ուրիշը որոշել է այսուհետ պատմութիւններ գրել ու ներկայացնել իր ապրումները։ Սա նոյնպէս հոգեբանական աջակցութեան ու տրաւման յաղթահարելու մեթոդ է։

Եւս մէկ ծրագրով անյատական թերապիաներ են իրականացնում հոգեկան տրաւմաներ ունեցող երիտասարդների համար։ Նրանց նաեւ տեղեկացնում են հարակից ծրագրերի մասին, յորդորում ընդգրկուել այդ խմբերում։ Յասմիկի ասելով՝ շատ դժուար է գտնել այն երիտասարդներին, ովքեր պարփակուած են ու միգուցէ չէն զգում, որ խնդիրներ ունեն։ Բայց փորձում են տեղական ՀԿ-ների, նաեւ արցախցի գործընկերների հետ գտնել նրանց։ Վերջիններս իրենց համայնքներում բնակուող երիտասարդներին համոզում են թերապիաներ անցնել։

«Եղել են երիտասարդներ, որոնք առանձնապէս չէն ցանկացել դիմել, բայց մտածել են` գուցէ օգնի։ Կային երիտասարդ աղջիկներ, ովքեր ընդհանրապէս չէին խօսում։ Ծրագրում ընդգրկուելու երրորդ օրուանից սկսել են բացուել ու պատմել իրենց յոյզերի ու ապրումներ մասին, նաեւ շնորհակալութիւն են յայտնել, որ այդ հարթակը ստեղծուել է իրենց համար։ Այստեղ նրանք ազատ են, ոչ ոք նրանց չի դատապարտում ու կարող են ազատ խօսել»,- ներկայացնում է երիտասարդական ծրագրերի ղեկավարը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարզերում ստեղծել է նաեւ ոչ ֆորմալ կրթութեան երիտասարդական կենտրոններ։ Կենտրոնների աշխատակիցները համայնքներում եւ դպրոցներում ներկայացնում են կենտրոնի գործունէութիւնը, ծրագրերը եւ փորձում են երիտասարդներին ներգրաւել իրենց կենտրոններում։ Այստեղ երիտասարդները տարբեր հմտութիւններ են ձեռք բերում։ «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ դրսում ժամանակ անցկացնելու փոխարէն գնան այնտեղ, նոր ընկերներ ձեռք բերէն, շփուէն միմեանց հետ, սոցիալիզացուէն»,– ասում է Յասմիկը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 6 այդպիսի կենտրոն է ստեղծել մարզերում։ Իրենց տուեալներով՝ ամէն կենտրոնում տարեկան մինչեւ 400-500 երիտասարդ է յաճախում ու ծառայութիւններ ստանում։ Կենտրոնների ցանցը շարունակում են ընդլայնել, դրանց թիւը շուտով կաւելանայ երեքով՝ Աշտարակում, Չարէնցաւանում եւ Վայքում, որտեղ մեծ թուով արցախցի երիտասարդներ են բնակւում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութեան հետ համահեղինակել է «Երիտասարդական քաղաքականութեան մասին» օրէնքը, որն ընդունուել է այս տարուայ մարտին։ Օրենքը բոլոր համայնքներին պարտաւորեցնում է երիտասարդական կենտրոններ ստեղծել ու աշխատողներ ունենալ։ Յասմիկ Ալեքսանեանի տեղեկացմամբ, այդպիսի կենտրոններ նաեւ ԿԳՄՍ նախարարութիւնն է ստեղծում։

Ճապոնիայի կառավարութեան դրամաշնորհով դասընթացնէր են իրականացնում երիտասարդական ու համայնքային աշխատողների համար։ Նրանց փոխանցում են հոգեկան առողջութիւնը կարեւորելու հիմնական հմտութիւնները, նաեւ՝ երիտասարդների շրջանում առկայ խնդիրները վեր հանելու կարողութիւններ։ Օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարի աշխատակազմն այսուհետ երիտասարդութեան հարցերով պատասխանատու պիտի ունենայ, որը նաեւ համակարգելու է երիտասարդական կենտրոնի աշխատանքը։

«Եթէ համայնքներում համակարգային լուծումների մասին ենք խօսում, երիտասարդական կենտրոնները դրա լաւագոյն օրինակն են։ Երիտասարդական կենտրոնի աշխատողների հետ մեր դասընթացնէրը միջոց են, որ իրենք յետագայում կարողանան աշխատանքներում ներգրաւել փախստական երիտասարդներին, պատրաստ լինէն աշխատել նրանց հետ»,– յայտնեց Յասմիկը։

Կրթութիւնից դուրս մնացած արցախցի երեխաները վերադարձա՞ն հանրակրթութիւն

ԿԳՄՍ նախարարութեան տուեալներով՝ 2023թ․-ին Արցախից բռնի տեղահանուելուց յետոյ դպրոցական տարիքի 25 215 երեխայ է հաշվառուել Հայաստանում, սակայն նրանց 29%–ը կայ՛մ ընդհատել է կրթութիւնը, կայ՛մ չի ընդգրկուել կրթական համակարգում։ Նրանց 10%-ը կրթութիւնն ընդհատել է դպրոցում ընդգրկուելուց յետոյ, իսկ 19%-ը կրթական համակարգում չի ընդգրկուել։ ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենեակից հետաքրքրուեցինք, թէ դեռահասների հետ աշխատանքներ տանելուց յետոյ փոխուե՞լ են այս թուերը, քանի՞սն է վերադարձել հանրակրթութիւն։

«Արդարադատութեան մատչելիութիւն» ծրագրի ղեկավար Վիկտորեայ Օհանեանն ասում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ գործընկեր սոցիալ-հոգեբանական ծառայութիւններ մատուցող կազմակերպութիւնների մասնագէտները հանդիպել են արցախցի երեխաների կրթութիւնից դուրս մնալու դէպքերի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալ-հոգեբանական աջակցութեան եւ կրթական ծրագրերի շրջանակներում աշխատանքներ է տարել՝ պատճառները վերացնելու համար։ Սակայն, թէ քանի երեխայ է վերադարձել կրթութիւն, իրենց յայտնի չէ։ Տեղեկութիւններ ունեն այն դէպքերի մասին, երբ սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդիւնքում յաջողուել է երեխաներին վերադարձնել դպրոց։

Ըստ նրա՝ դեռահասները կրթութիւնից դուրս են մնացել երկու հիմնական պատճառով։ Առաջինն այն էր, որ դեռահասութեան տարիքում շատ աւելի դժուար են յարմարւում, տարիքի բերումով շատ աւելի սուր է ընկալւում ցանկացած բան։
Երկրորդ պատճառն այն է, որ Արցախում աւագ դպրոց ունեցել են, բայց պարտադիր հանրակրթութիւնը 9 տարի էր, 12-ամեայ կրթութիւնը պարտադիր չի եղել։ «Այսինքն, երեխաների մեծամասնութիւնը ոչ թէ Հայաստանում չէր ուզում դպրոց գնալ, այլ՝ դպրոց չէր ուզում գնալ, որովհետեւ, իր կարծիքով, արդէն աւարտել է կրթութիւնը»,- մեկնաբանում է Վ․ Օհանեանը։ Նշուած 29%-ի մէջ նաեւ այդ երեխաներն են, որ 9-ամեայ կրթութեամբ աւարտուած են համարում իրենց կրթութիւնը։ Սակայն, պետութիւնն այդպէս չի համարում։ Օրենքով երեխան մինչեւ 18 տարեկանը պիտի լինի հանրակրթութեան մէջ։

Վ․ Օհանեանի ասելով՝ երկրորդ պատճառով կրթութիւնից դուրս մնացածների հետ աշխատելն աւելի դժուար էր, որովհետեւ այն իրաւական համակարգերի տարբերութեան եւ դրանով պայմանաւորուած՝ մարդկանց վարքագծի հարց է։ Այդ հարցի հիմնական լուծումներից մէկը դեռահասներին քոլեջներ ուղղորդելն է եղել։ Այնտեղ երեխան մասնագիտութիւն է ստանում եւ չի զգում, որ ինքը դպրոց է գնում։

Մնացած բոլոր դէպքերում, երբ խօսքն աւելի փոքր տարիքի երեխաների մասին է, արցախցի երեխաները երբեմն ունեցել են բարբառի հետ կապուած խնդիրներ, երբեմն՝ բուլինգի դէպքեր դասարանում։ Սակայն, դա չի ունեցել այնքան սուր դրսեւորումներ, որ երեխաները յատուկ այդ պատճառով դուրս մնան կրթութիւնից։

Եղել են երեխաներ, որ հրաժարուել են դպրոց գնալ։ Նրանց հետ յատուկ աշխատանք է տարուել համագործակցող ծնողների հետ միասին, եւ երեխաները վերադարձել են դպրոց։ «Հետեւաբար, պատճառները, թէ ինչու են փոքր տարիքի երեխաները դուրս մնում կրթութիւնից, նոյնն են, ինչ Հայաստանի բնակիչների համար։ Դրդապատճառը կարող է սոցիալական լինել, օրինակ՝ երեխան չունի անհրաժեշտ պիտոյքներ, կօշիկ եւ այլն։ Այդ հարցը պէտք է լուծուի նոյն տրամաբանութեամբ, ինչ Հայաստանի համայնքների երեխաների դէպքում»,- ասում է ՅՈւՆԻՍԵՖ-ի «Արդարադատութեան մատչելիութիւն» ծրագրի ղեկավարը։
Վիկտորեայ Օհանեանը նման դէպքերում մեծ դեր է վերապահում դպրոցի հոգեբանին։ Միաժամանակ ընդգծում է, որ յայտնի չէ, թէ նման դէպքերում ինչ է անում հոգեբանը։ Նրա պատկերացմամբ՝ «ով ինչ կարողանում, այն էլ անում է, կամ՝ չի անում»։ Ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ, ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ԿԳՄՍ նախարարութեանը դպրոցի հոգեբանների աշխատանքային նկարագրերի, դերի եւ մատուցուող ծառայութիւնների յստակեցման ու տիպականացման հարցում։ Հստակեցւում են նրանց ներկայացուող պահանջները, դպրոցում հոգեբանի ֆունկցիաները, այդ թւում՝ նկարագրւում են ինտեգրմանը, երեխաների հոգեկան բարելաւմանը, ծնողների հետ աշխատանքին ուղղուած բոլոր պահանջները։

Ըստ այդմ, բոլոր դպրոցներում պէտք է աշխատանքի վերցնել հոգեբանների։ Օհանեանի խօսքով, այդ հաստիքները լրացնելու մեծ խնդիր կայ, լաւ մասնագէտները դժուարութեամբ են համաձայնում աշխատել համայնքներում։ Հիմնականում Երեւանում են ուզում աշխատել, լաւագոյն դէպքում՝ մարզկենտրոնում։

Լուսանկարները տրամադրել է ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանի գրասենեակը։


Share