Թուրքիայի ընտրութիւնների երկրորդ փուլը նշանակուել է Մայիսի 28-ին

Թուրքիայի ընտրութիւնների երկրորդ փուլը նշանակուել է Մայիսի 28-ին

Չնայած Թուրքիայում նախագահական ընտրութիւնների արդիւնքները պաշտօնապէս չէն հապարակուել, Ալիեւը շնորհաւորել է Էրդողանին:

Ադրբեջանի նախագահը շնորհաւորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «ընտրողների մեծամասնութեան ձայները ստանալու կապակցութեամբ»: 

Հաղորդումների համաձայն՝ Թուրքիայում քուէաթերթիկների հաշուարկն աւարտուել է եւ թեկնածուներցի ոչ մէկը չի հաւաքել ընտորղների ձայների առնուազն 50%-ը, ուստի նշանակուել է ընտրութիւնների երկրորդ փուլ: 
Էրդողանն առաջատար է՝ 49,44% ձայներով: Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 44,86, իսկ  Սենան Օղանը՝ 5,26 տոկոսը:
Երեկ երեկոյեան Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան շէնքի պատշգամբից դիմելով իր համախոհներին, Էրդողանն ասել է. «Մենք գիտենք, որ  ընտրութիւններում առաւելութիւն ունենք եւ սպասում ենք պաշտօնական արդիւնքներին»։
Քամալ Քըլըչդարօղլուն յայտարարել է. «Ընտրութիւնների արդիւնքները ցոյց են տալիս, որ ժողովուրդը չի վստահել Էրդողանին։ Ընտրաթերթիկները դեռ լրացւում են, բայց մենք ընդունում ենք (մրցակցութիւնը) երկրորդ փուլում»։
Ընտրութիւնների երկրորդ փուլը նշանակուել է մայիսի 28-ին:

Share