Կարմիր խաչը յայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահուող հայերին

Կարմիր խաչը յայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահուող հայերին



Կարմիր խաչի միջազգային կոմիտէի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահուող  հայերին:

Ինչպէս հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Նախիջեւանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցչութեան ղեկավար Դրագանայ Կոիչը։

«ԿԽՄԿ-ն ստուգում է, թէ արդյօք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծուել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Երբ մենք՝ որպէս Կարմիր խաչի միջազգային կոմիտէ, այցելում ենք այդ անձանց, այս գործունէութեան արդիւնքում բոլոր տեղեկութիւնները, հարցերը փոխանցւում եւ քննարկւում են միայն երկկողմանի գաղտնի ձեւով՝ համապատասխան կառոյցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական։ Վերջին այցելութիւններն իրականացուել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,- ասել է նա։

Share