«Փիւնիկին» տեղափոխող օդանաւը արտակարգ վայրեջք է կատարել

«Փիւնիկին» տեղափոխող օդանաւը արտակարգ վայրեջք է կատարել

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փիւնիկին» տեղափոխող օդանաւն արտակարգ վայրէջք է կատարել Նորուեգիայի մայրաքաղաք Օսլոյում, հաղորդում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայութիւնը։ Հայաստանի առաջնութեան երրորդ տուրի «Արարատ-Արմենիայ» — «Փիւնիկ» հանդիպումն այդ պատճառով յետաձգուել է։

«Հաշուի առնելով «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբի գրութիւնն այն մասին, որ թիմը Նորուեգիայի Բուդեօ քաղաքից վերադառանալու ընթացքում օդանաւի շարժիչի անսարքութեան պատճառով արտակարգ վայրեջք է կատարել Օսլոյի օդանաւակայանում, ՀՖՖ Ֆուտբոլի դէպարտամենտը, քննարկելով ստեղծուած ֆորս մաժորային իրավիճակը, որոշում է կայացրել յետաձգել IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ մրցափուլի՝ օգոստոսի 14-ին նշանակուած «Արարատ-Արմենիայ» — «Փիւնիկ» հանդիպումը»,- նշւում է ՀՊԼ-ի հաղորդագրութիւնում։

«Փիւնիկը» Նորուեգիայում անցկացրել էր Կոնֆերէնցիաների լիգայի որակաւորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Բուդեօ-Գլիմտի» հետ եւ պարտուել էր 0:3 հաշուով։

Share