Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասի Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին. Արթուր Մոսիեան

Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասի Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին. Արթուր Մոսիեան

Ադրբեջանն օգտագործում է այդ տեսանիւթերը որպէսզի ցոյց տա, թէ իբր ամէն ինչ նորմալ է եւ մարդիկ նորմալ գնում-գալիս են, բայց ադրբեջանը նաեւ շահարկում է հիւանդների տեղափոխումը, որ մարդիկ ուրիշ ճար չունեն եւ ստիպուած հիւանդութեան պատճառով տեղափոխւում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրականացրած հերթական սադրանքին, երբ Հայաստան հիւանդներ տեղափոխող շտապօգնութեան մեքենան կանգնեցրել են, ստուգել եւ նկարահանել։

Անդրադառնալով Վաշինգտօնեան բանակցութիւններին Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը նշեց, որ ոչինչ չի կարող ասել, եւ չգիտի թէ տրուած տեղեկատուութիւնը որքանով է համապատասխանում իրականութեանը․

«Այն, որ լաւ բան չենք սպասում Արարատ Միրզոյեանից, դա միանշանակ է։ Ամսի 14-ի հանդիպումից էլ ակնկալիք չկայ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացնում եւ սա ճնշման ձեւ է։ Մենք չգիտենք սա համատեղ են պլանաւորում, թե՞ Ադրբեջանը ճնշումների է ենթարկում։ Թէ՛ Փաշինեանը, թէ՛ իր թիմը, երբ խօսում են անպտուղ խաղաղութեան, կամ մուրացող խաղաղութեան մասին, աւելի լաւ կը լինի գնան Սոթքում կանգնէն եւ այնտեղից խօսէն խաղաղութեան մասին»,- ասաց նա։

Խմբակցութեան ղեկավարն անդրադարձաւ նաեւ Արցախում տեղի ունեցած հանրահաւաքին՝ նշելով, որ այն երիտասարդների նախաձեռնող խումբն էր կազմակերպել այն․

«Նպատակն այն էր, որ մենք չենք ենթարկուելու ոչ օքի, որ Փաշինեանի եւ Ալիեւի պայմանագիրը մէզ համար նշանակութիւն չունի, մենք ենք տէրը մեր երկրի։ 2 տարի է մենք նշել ենք Մայիսի 9-ը, անկախ նրանից, որ հիմա Շուշին մերը չէ, հանրահաւաքի իմաստն այն էր, որ արժեւորենք այդ խորհուրդը, եւ եթէ այդ խորհուրդը արժեւորում ես, մի օր հասնում ես դրա իրականացմանը»,- ասաց պատգամաւորը։

Դաշնակցական գործիչը եւս մէկ անգամ շեշտեց, որ Արացախի հարց գոյութիւն չունի․

«Գոյութիւն ունի Արցախի եւ Հայաստանի անվտանգութեան հարց։ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասէն Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին, որը տանում է Հայաստանն ու Արցախը դէպի կործանում եւ ստեղծէն պայմաններ Հայաստանն ու Արցախը միասնական պաշտպանելու համար»,- աւելացրեց նա։

Լ․Ա․

Share