Հայաստանում կը գումարուի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրաւէրներն են
Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կը գումարուի ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համահայկական խորհրդաժողովը։
ՀՅԴ Բիւրոյի հրաւիրած համահայկական այս հաւաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուներ, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի նպատակն է գնահատել կառոյցների նախընթաց աշխատանքները, քննարկել ու համադրել առաջիկայ գործողութիւնների հիմնական ուղղութիւնները, ինչպէս նաեւ կատարել մարտավարական որոշակի վերանայումներ։
Օրակարգի առանցքում Հայաստանի Հանրապետութեան եւ առհասարակ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին քաղաքական հիմնական մարտահրաւէրների քննարկումն է եւ դրանց յաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
Միջոցառման պաշտօնական բացման արարողութիւնը տեղի կ՚ունենայ սեպտեմբերի 25-ին, ժամը 12։00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում։
