Էրդողանը բռնակալ է, նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանութիւնը. Նեթանեահու

Էրդողանը բռնակալ է, նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանութիւնը. Նեթանեահու

Վարչապետ Բենիամին Նեթանեահուն ՄԱԿ-ում խիստ ելոյթ ունեցաւ՝ քննադատելով Կատարին եւ Թուրքիային։ Նա պնդեց, որ մի քանի օտարերկրեայ երկրներ միլիարդներ են ծախսել Իսրայէլի դէմ ստեր տարածելու վրայ։

Նեթանեահուն յայտարարեց, որ Կատարը, որը ֆինանսաւորել է ամերիկեան համալսարաններ եւ թունաւոր լրատուամիջոցներ, ինչպիսին է «Ալ Ջազիրան», գլխաւորում է այս ցուցակը։ Նա ասաց, որ նպատակը պարզ է՝ երիտասարդների ուղեղները լուանալ՝ Իսրայէլը, Ամերիկան եւ Արեւմուտքն ատելու համար։ Նա յիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ի իրադարձութիւններից յետոյ Կատարը հիւրընկալել է «Համասի մսագործներին»։

Այնուհետեւ վարչապետն անցաւ Թուրքիայի քննադատութեանը։ Նա պնդեց, որ Էրդողանը հիւրընկալում է Համասի ահաբեկիչներին եւ Թուրքիան անուանեց եւս մէկ երկիր, որը տարածում է ատելութիւն եւ ստեր։

«Էրդողանը բռնակալ է, նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանութիւնը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարութեանը թաքցնում է իր երկրի տարածքում, հետապնդում է ընդդիմութեանը, բանտերը լցնում է լրագրողներով»,– նշել է նա։

Share