Ակնյայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մէջ է․ Իշխան Սաղաթելեանը՝ Խաչատուր Սուքիասեանին

Ակնյայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մէջ է․ Իշխան Սաղաթելեանը՝ Խաչատուր Սուքիասեանին

ԱԺ ՔՊ-ական պատգամաւոր, գործարար Խաչատուր Սուքիասեանը ԱԺ ամբիոնից ելոյթ ունենալով՝ դիմել է ընդդիմադիր պատգամաւորներին՝ սպառնալով, որ իր բառերով ասած, եթէ իրենց չափը չճանաչեն, ապա նրանց կբանտարկէն, կը սպանեն, կ’ունեզրկէն։ 

Yerevan.Today-ը ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին դիմեց՝ ՔՊ-ականի սպառնալիքների վերաբերեալ մեկնաբանութիւն ստանալու։

«Անկյայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մէջ է: Բայց, հաշուի առնելով Խաչատուր Սուքիասեանի անցեալը եւ տեսակը` վստահեցնում եմ ձեզ, որ նա առաջինն է լքելու Նիկոլի խորտակուող նաւը։ Իսկ արդեօ՞ք դա կերաշխաւորի նրա «բոմժ» չդառնալու ապագան․ այդ հարցում վստահ չեմ»:

Share