Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ վեցերորդ համարը

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ վեցերորդ համարը

Լոյս է տեսել «Դրօշակի» յունիսեան համարը: Ընթերցողին է ներկայացուել «Դրօշակի» յունիսի համարը: Պաշտօնաթերթի հերթական համարում կրկին գերակշռում է Հայաստան-Արցախի թեման: Հեղինակները տարբեր դիտանկիւններից քննում են Հայաստանի իշխանութիւնների իրականացրած արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը, ինչը թելադրուած չէ ազգային շահերից ու մտահոգութիւններից եւ կործանարար է Արցախի ու Հայաստանի համար: Վարդան Յակոբեանի «Գլոբալիզմի գաղափարաբանութիւնը եւ նեոլիբերալների յեղափոխականութիւնը» յօդուածը ներկայացնում է թէ Հայաստանի իշխանութիւնների այդ քաղաքականութիւնը ինչ հիմքեր ունի եւ ինչ վերազգային նպատակներ է հետապնդում:

«Տարածաշրջանային» եւ «Աշխարհաքաղաքական» խորագրերի ներքոյ «Դրօշակը» ներկայացնում է հետաքրքրական վերլուծութիւնների խճանկար:

Արեւելագէտ Արմէն Պետրոսեանը անդրադարձել է Ադրբեջան-Իսրայել սերտացող յարաբերութիւններին, ինչը իր գործնական արտայայտութիւնն ունեցաւ արցախեան 44-օրեայ պատերազմի ժամանակ:

Հեղինակը փաստարկներով հիմնաւորում է, որ այդ գործակցութիւնը ուղիղ համեմատութեամբ մեծացնում է Ադրբեջան-Իրան յարաբերութիւններում առկայ լարուածութիւնը:

Ազգային անվտանգութեան հարցերով փորձագէտ Արփի Աբրահամեանը այս անգամ ներկայացնում է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին քաղաքականութեան նոր հայեցակարգը, ըստ այդ հայեցակարգի Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան վերանայումներն ու նոր առաջնահերթութիւնները:

Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի ներկայացրած յօդուածում վերլուծւում է Թուրքիայում տեղի ունեցած ընտրութիւններից յետոյ Թուրք-ամերիկեան յարաբերութիւնների հեռանկարի հարցը: Խնդիրը քննարկւում է, մասնաւորապէս, Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականութեան համատեքստում:

«Դրօշակի» յունիսեան համարում տեղ են գտել մի շարք այլ յօդուածներ, որոնք ապահւում են համարի ժանրային բազմազանութիւնը:

https://www.droshak.am/

Share