ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զօրախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասւում է մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում խաղաղապահ կոնտինգենտի գործունէութեան վերաբերեալ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւական տեղեկագրում։ Գրում է News.am-ը:

Երեսուն դիտակէտերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրեայ մոնիտորինգ են իրականացնում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մէկ օրւայ ընթացքում ռուսական խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրւել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկութիւն է իրականացւել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները աւտոճանապարհով ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 241,1 տոննա մարդասիրական օգնութիւն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԳՈՐԻՍ եւ հակառակ ուղղութեամբ ուղեկցւել են շտապօգնութեան երեք մեքենաներ՝ հիւանդ բնակիչներով։

«Մենք Միաւորւած ենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացւել է մարդասիրական ակցիա՝ սննդի փաթեթներ բաժանելու ՄԱՐԴԱԿԵՐՏԻ դպրոցական եւ նախադպրոցական հաստատութիւններում։

Ռուս խաղաղապահների անվտանգութիւնն ապահովելու եւ հնարաւոր միջադէպերը կանխելու համար շարունակական փոխգործակցութիւն է պահպանւում Ադրբեջանի եւ Հայաստանի զինւած ուժերի գլխաւոր շտաբների հետ։

Share