ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները եւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորները մարզային հանդիպումներ են ունեցել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները եւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորները մարզային հանդիպումներ են ունեցել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը շաբաթներ առաջ յայտնել էր, որ «Դիմադրութիւն» շարժումը, Երեւանում ծաւալուող բողոքի ակցիաներին եւ Նիկոլ Փաշինեանի ազգակործան իշխանութեանը հեռացնելու գործողութիւնների զուգահեռ, ակտիւ աշխատանքներ են տարւում շարժումը մարզերում եւս տեղափոխելու ուղղութեամբ եւ արդէն ձեւաւորուել են մարզային խորհուրդներ։

Օգօստոսի սկզբից ՀՅԴ-ն եւ «Հայաստան» խմբակցութեան ներկայացուցիչները սկսել են մարզային այցելութիւններ իրականացնել եւ քննարկումներ ունենալ մարզերում համակիրների եւ պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներով մտահոգ քաղաքացիների հետ։

Օգօստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրութեան շարժման ակտիւ մասնակիցների հետ ծաւալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծուած իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արգիշտի Գեւորգեանի, Քրիստինէ Վարդանեանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսեանի մասնակցութեամբ: Քննարկուել է «Դիմադրութեան» շարժման՝ անցնող ամիսների գործունէութիւնը եւ առաջիկայ ծրագրերը, մարտահրաւէրներն ու անելիքները։

Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանը եւ ԳՄ անդամները այնուհետեւ այցելել եւ հանդիպումներ են ունեցել համակրների եւ մտահոգ քաղաքացիների հետ Սիւնիք, Վաեօց ձորում, Գեղարքունիքում։

Share