Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործում է զինուած բանդայ, որը զբաղուած է կիրակի օրերը եկեղեցիներ զաւթելով

Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործում է զինուած բանդայ, որը զբաղուած է կիրակի օրերը եկեղեցիներ զաւթելով

Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործում է զինուած բանդայ, որը զբաղուած է կիրակի օրերը եկեղեցիներ զաւթելով

Միքայել, Բագրատ եւ Արշակ սրբազանների նամակն ԱԱԾ մեկուսարանից.

Արդէն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործում է զինուած բանդայ, որը զբաղուած է կիրակի օրերը եկեղեցիներ զաւթելով եւ հաւատացելոց իրաւունքները կոպտօրէն ոտնահարելով իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։

Այս յանցաւոր բանդան գլխաւորում է վարչապետի պաշտօն զբաղեցնող, անյայտ դաւանանքի տէր մի անձ ով զինուած մարդկանց ուղեկցութեամբ, բացայայտ եւ անթաքոյց լկտիութեամբ, թափանցում է իր իրաւասութեան տակ չգտնուող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրօնական ազատութեան սահմաններն ու սեփականութեան իրաւունքի անձեռնմխելիութիւնը։

Նողկալի է, որ սոյն բանդային, նախարարներից, պատգամաւորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաեւ իրենց եռակի օծումը ոտնահարուած եւ մերժած «հոգեւորականներ», որոնք իրենց սոյն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։

Սոյն յանցաւոր զինուած բանդայի դեռեւս ազատութեան մէջ գտնուելը խօսում է իբրեւ թէ իր սւուերէնութիւնը «գտած», սակայն իրականում կորցրած պետականութեան փշրանքների լիակատար զաւթման մասին յանցագործ սուբյեկտների կողմից։Սակայն վստահ ենք, պետականութիւնը կը վերականգնուի, իսկ յանցագործները կը զբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնւում ենք այսօր մենք խղճի կալանաւորներս։

«Եթէ Աստուած մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մէզ հակառակ»։

Յաղթանակի վստահութեամբ՝

Միքայել արքեպիսկոպոս Աջապահեան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեան
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեան

Share