Ցեղասպանութեան վտանգը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ

Ցեղասպանութեան վտանգը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ

Ցեղասպանութեան վտանգը տարածուել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ. Լեմկինի ինստիտուտն ամենաբարձր նախազգուշացումն է յայտարարել

Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է յայտարարել կարմիր դրօշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշուի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանութիւնն ու պահանջները Երեւանի հասցէին, ինչպէս նաեւ վերջին յարձակումները Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի վրայ։

«Նախկինում մենք բազմաթիւ կարմիր դրօշի եւ SOS ահազանգեր ենք տարածել 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացուած եւ հայաթափուած Արցախի Հանրապետութեան համար: Այժմ, ինչպէս եւ ենթադրւում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանութեան վտանգը տարածուել է նաեւ բուն Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի վրայ։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարութիւն», — նշում են ինստիտուտի փորձագէտները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողութիւն հաստատել ութ գիւղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնւում են «հայկական օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) տակ:

«Նրա նպատակն է ամբողջապէս վերահսկել հայկական պետութիւնը եւ Ադրբեջանը միաւորել Թուրքիային… Յաւակնելով վերահսկել Հայաստանի ռազմավարական կէտէրը, Ադրբեջանը, կարծես թէ, իր քաղաքականութիւնը մոդելաւորում է Պաղեստինում իսրայէլական բնակավայրերի ստեղծման օրինակի վրայ: Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրութեան անյապաղ եւ համակարգուած ուշադրութիւնը։ Հրատապ գործողութիւնները հրամայական են՝ թոյլ չտալու համար տարածքային օկուպացիայի եւ ցեղասպանութեան հերթական դէպքը, որը նման է ընդամէնը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին», — նշւում է հրապարակման մէջ:

Բնգիրը տեսնել այստեղ

Share