Ռոբերտ Մարգարեան
Չգիտեմ քանիսդ նկատեցիք, որ ադրբեջանցու հետ պառկած այդ աղջկայ թեման մի քանի ամիս ուշացումով հրապարակ նետեցին հէնց հիմա պարզապէս ժողովրդի ու յատկապէս ընդդիմութեան ուշադրութիւնն այս շաբաթավերջին սեպտեմբերի 2-ին հրաւիրուած հանրահաւաքից շեղելու համար:
Այդուհանդերձ քանի որ այսօրուայ քննարկուող գլխաւոր թեման այդ աղջիկն է ես էլ մի քանի տողով գրեմ այդ մասին:
նիկոլը վերջին շրջանում յաճախ է գրում իր կառավարութեան ձեռքբերումների ու մրցանիշների մասին: Կառաջարկեմ այս աղջկայ թեման էլ ներառի իր իշխանութեան մրցանիշների ցուցակում: Ասեմ ինչու:
Այդ աղջկայ հետ պատահածը հետախուզութեան ոլորտում շատ ընդհանրացած դէպք է որ կոչւում է Honey Trapping, բայց մի խոշոր տարբերութեամբ: Միջազգային փորձում սեռային նման ծուղակում յայտնւում են ընդհանրապէս տղամարդ գործիչներ: Քանի որ նիկոլի օրօք մենք ամէն ինչում տարբերւում ենք աշխարհից ու մրցանիշ ենք արձանագրում կարծես այս դէպքում էլ տեղի է ունեցել նոյնն ու մեր դէպքում նման ծուղակում յայտնուել է ոչ թէ հայ տղամարդը, այլ կին, որը խիստ հազուադէպ է: Այյնպէս որ նիկոլը կարող է հպարտութեամբ այդ մասին էլ գրել:
Միեւնոյն ժամանակ դէպքի կապակցութեամբ մէկ այլ արձանագրում կատարեմ:
Հիմա շատերը մեղադրում են ՀՀ ԱԱԾ-ին, թէ ինչպէս չի նկատել այս աղջկայ գործունէութիւնը: Նոյն այդ շատերը մոռանում են, որ 2023 թուականի հոկտեմբերից մենք ունենք Արտաքին հետախուզութեան ծառայութիւն, որի գործունէութիւնը տրամաբանօրէն պիտի լինի հէնց նման դէպքերի յայտնաբերումն ու կանխումը: Եթէ նման դէպք արձանագրուեր ասենք ԱՄՆ-ում հաւանաբար ամենակարճ ժամկէտում ԿՀԸ-ի ղեկավարն ու պատասխանատուները կը կանչուեին Կոնգրես ու կը կանգնէին համապատասխան յանձնաժողովի դիմաց: Իսկ մեր դէպքում արդյօք պատասխանատուութեան կը կանչուէն այդ ծառայութիւնն ու նրա ղեկավար Քրիստիննէ Գրիգորեանը թէ ոչ, դա արդէն ժամանակը ցոյց կը տայ:
Դեռ մի կողմ թողած այն հարցը, թէ մինչ օրս ոչ-ոք յստակ չգիտի ինչով են զբաղուած այդ ծառայութիւնն ու դրա ղեկավարը:
Հ.Գ. Վերջում զարմանքս յայտնեմ նաեւ ալիեւից ով ինչ-որ տեղեկութիւններ ստանալու համար ժամանակ ու փող է ծախսել ու այդ աղջկայ դէմ Honey Trapping է կազմակերպել: Դրա փոխարէն ի՞նչ կարող էր անել ալիեւը: Կարող էր հրապարակաւ նուաստացնել նիկոլին ու պատերազմի սպառնալիք կարդալ: Մի քանի ժամ չանցած նիկոլն՝ ինքը, ցանկացած տեղեկութիւն թղթապանակի մէջ դրած կը փոխանցեր ալիեւին:
