ՔՊ փակ նիստում քննարկուել է «անկլաւների» հարցը․ Բաքուն իմպերատիւ պահանջել է զիջել դրանք

ՔՊ փակ նիստում քննարկուել է «անկլաւների» հարցը․ Բաքուն իմպերատիւ պահանջել է զիջել դրանք

24news.amի համաձայն Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան հետ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի մասնակցութեամբ կայացած փակ հանդիպմանը քննարկուել է սահմանազատման հարցերով փոխուարչապետ Մհեր Գրիգորեանի գլխաւորած պատուիրակութեան եւ Ադրբեջանի փոխուարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխաւորած ադրբեջանական պատուիրակութեան միջեւ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կայացած հանդիպումը, այս մասին յայտնում է 24news.am-ը։

Աղբիւրի տեղեկութիւններով՝ ադրբեջանցիները հանդիպմանը իմպերատիւ պահանջ են դրել՝ զիջել Տաւուշի երկայնքով գտնուող, այսպէս կոչուած, անկլաւները, եւ իրենք իրենց կողմից պատրաստ չէն ընդունել, որ հայկական կողմը նոյնպէս ունի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներ։

«Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ յատկապէս այս հարցն է քննարկուել ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ»,- յայտնում է աղբիւրը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ խորհրդարանում կայացած հանդիպմանը քննարկուել են  Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչուող հարցեր:

Հանդիպումից յետոյ թէ՛ իշխող խմբակցութեան պատգամաւորները, թէ կառավարութեան անդամները լրագրողների հարցերին ի պատասխան հրաժարուել են մանրամասնել, թէ ինչ հարցեր են քննարկուել փակ հանդիպմանը։

Share