Թեհրանի քաղաքային խորհրդի Անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Բաբային, ԻՍՆԱ-ին տւած հարցազրոյցում յայտնել է, որ ներկայումս մայրաքաղաքում 82 մետրոյի կայարան եւ 253 վարչական-առեւտրային համալիր, որոնք ունեն ստորգետնեայ տարածքներ, կարող են օգտագործւել որպէս հանրային ապաստարաններ։
Նրա խօսքով՝ Թեհրանի քաղաքապետարանի Տրանսպորտի եւ երթեւեկութեան փոխքաղաքապետարանի օրակարգում է նաեւ առկայ հնարաւորութիւնների լիարժէք օգտագործումը, ինչպէս նաեւ աւտոկայանատեղի-ապաստարանների կարողութիւնների ընդլայնումը։
