«Դուք նորից խօսում եք հայերին նստցնելու, ցաւ պատճառելու մասին։ Խոսեք հայերին միաւորելու մասին; Մենք բոլորս ձեզանից զատ պէտք է խօսենք հայերին միաւորելու մասին»,-հեռուստաբանաւէճին Նիկոլ Փաշինեանին եւ Արամ Սարգսեանին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհրդի անդամ Նակեր Կարապետեանը;
Կարապետեանն ասաց, որ բազմամիլիադանոց հայկական կապիտալը հայ ուղեղները միաւարելով մենք կարող ենք վերակառուցել մեր երկիրը, իսկ Փաշինեանը նորից մարդկանց նստցնելուց է խօսում;
«Սամուել Կարապետեանը «Հայաստան» հիմնադրամին փոխանցել է պատմականօրէն ամենամեծ գումարը՝ 70 մլն ԱՄՆ դոլարն է նուիրել։
Հետեւեք այսօր ձեր բռնագրաւած ՀԷՑ-ին, թէ ինչ յաւելագրումներ են անում եւ մարդկանց հաշուին ինչեր են անում»,- յայտարարեց Կարապետեանը։
