ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր

Ապրիլի 1-15, 2022թ.

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախաձեռնութեամբ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խատատրեանը ապրիլի 3-ին հանդիպել է Կալիֆորնիացի օրէնսդիր Քրիս Հոլդենի հետ եւ քննարկել Արցախին, Սիւնիքին, առհասարակ Հայաստանի անվտանգութեանը, ինչպէս նաեւ Կալիֆորնիայի հայ համայնքին առնչուող հարցեր։

ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին եւ Գուս Բիլիրակիսը ապրիլի սկզբին Կոնգրեսում ներկայացրել են Հաեօց ցեղասպանութեան ուսուցման վերաբերեալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշուի առնելով Հաեօց ցեղասպանութեան ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի եւ նախագահի կողմից։

Հիմնուելով Կոնգրեսի կողմից Հաեօց ցեղասպանութեան ճանաչման զոյգ բանաձեւերի վրայ՝ օրինագծի նպատակն է առաջիկայ հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար յատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հաեօց ցեղասպանութեան պատմութեան, դասէրի, հանգամանքների եւ դրա ներկայ դրսեւորումների վերաբերեալ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մասնաւորապէս, կրթական ծրագրերը պէտք է անդրադառնան Օսմանեան Թուրքիայի կողմից դիտաւորեալ ծրագրաւորուած եւ պետական հովանաւորչութեամբ իրականացուած՝ հայերի, հոյների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների եւ քրիստոնեայ այլ փոքրամասնութիւնների զանգուածային սպանութիւններին, տեղահանութիւններին եւ մշակութային ժառանգութեան բնաջնջմանը 1915-1923թթ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ներկայումս ակտիւ աշխատանքներ է իրականացնում, որպէսզի հնարաւոր լինի օրինագծի ընդունման համար հնարաւորինս մեծ թուով կոնգրէսականների ներգրաւել։
Հայ դատի Ամերիկայի արեւմտեան ափի յանձնախմբից էլ ապրիլի 5-ին տեղեկացրել են, որ Լոս Անջելեսի միացեալ դպրոցական շրջանի կրթական խորհուրդը Հաեօց ցեղասպանութեան դասաւանդմումը վերահաստատելու վերաբերեալ բանաձեւ է ընդունել։

Եւրոպայ

Եւրախորհրդարանի պատգամաւորներ՝ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուայ-Քսաւյէ Բելամիի նախաձեռնութեամբ 43 եւրապատգամաւորներ, ԵԽ գլխաւոր քաղաքական խմբակցութիւններից, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութեան բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին՝ Բրիւսելում Փաշինեան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։

Եւրապատգամաւորները ահազանգել են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչութեան նկատմամբ իրականացուող էթնիկ զտման քաղաքականութեան վերաբերեալ։ Նրանք ԵՄ գործադիր իշխանութեան ղեկավարներին կոչ են արել օգտագործել Եւրամիութեան տրամադրութեան տակ գտնուող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու համար, որպէսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիւ քաղաքականութեանը, անյապաղ հետ քաշի իր զինուած ուժերը ելման դիրքեր եւ դադարեցնի ցանկացած գործողութիւն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչութեան անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը։

Նամակում, մասնաւորապէս, անդրադարձէ կատարուել վերջին շաբաթների ընթացքում Արցախում Ադրբեջանի սանձազերծած լարուածութեանը, ադրբեջանական զինուած ուժերի ներխուժմանը Փառուխ, Խրամորթում ստեղծուած դժուարին իրավիճակին, ինչպէս նաեւ գազամատակարարման դադարեցման հետեւանքով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամին։ ԵԽ պատգամաւորների նամակն ամփոփուել է հատմամաբ, որ Եւրամիութիւնն իր հարեւանութեամբ չի կարող թոյլ տալ էթնիկ զտում։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ապրիլի 15-ին յայտարարութիւն է տարածել, որով ամբողջական զօրակցութիւն է յայտնել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից ապրիլի 14-ի՝ Երեւանի եւ Բաքուի միջեւ այսպէս կոչուած «խաղաղութեան գործընթացի» վերաբերեալ յայտարարութեանը։ Գրասենեակը Եւրոպական Միութեան ղեկավարութեանը կոչ է արել՝ միջնորդական գործունէութեան ընթացքում հաշուի առնել յայտարարութեան մէջ արծարծուած դրոյթները։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի յանձնախումբը Հաեօց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչուման ձեռնարկներ է իրականացնելու Աթենք, Թեսաղոնիկէ, Քսանթի եւ Կալամաթայ քաղաքներում։ Այդ կապակցութեամբ՝ ապրիլի 8-ին յանձնախումբը կոչով դիմել է յունահայ գաղութին՝ մէկ անգամ անգամ եւս կոչ անելով այս դժուարին ժամանակահատուածում համախմբուել՝ պահպանելու մեր ժողովրդի իրաւայաջորդ սերունդների իրաւունքները, Արցախի գոյութիւնը եւ հայութեան ապրելու երաշխիքները։

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի յանձնախմբի կազմակերպմամբ՝ ապրիլի 4-ին տեղի է ունեցել լրագրող եւ գիտնական Ալեքսանդրոս Պիղատասի «Ազգ եւ ազգային փոքրամասնութիւններ. Հաեօց ցեղասպանութեան ուսումնասիրութիւնը» գրքի ներկայացումը։

Ուսումնասիրութեան գլխաւոր ներկայացնողն էր Հունաստանի Պանտիոյ համալսարանի քաղաքագիտութեան դասախօս եւ պատգամաւոր Դմիտրիս Քերիտիսը։ Վերջինս ընդգծել է, որ աշխատանքը կարեւոր ուսումնասիրութիւն է ոչ միայն Հաեօց ցեղասպանութեան, այլ նաեւ հոյն եւ պոնտոսցի ժողովուրդների ցեղասպանութիւնների վերաբերեալ։ Քերիտիսը նաեւ շեշտել է թուրքական ազգայնականութեան դրսեւորումները եւ Հաեօց ցեղասպանութեան ծրագրման եւ իրագործման առանձնայատկութիւնները։ Նա իր խօսքում նաեւ յատուկ անդրադարձ է կատարել Հայկական սփիւռքի պայքարին՝ Հաեօց ցեղասպանութեան արդար հատուցումը մոռացութեան չմատնելու համատեքստում։

Կիպրոս

Արցախի հայաթափմանն ուղղուած ադրբեջանական քաղաքականութեան եւ դրա արդիւնքում Արցախում ստեղծուած անվտանգային ու հումանիտար մարտահրաւէրների վերաբերեալ միջազգային հանրութեանն իրազեկելու նպատակով՝ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի յանձնախումբն ապրիլի առաջին կէսին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի դեսպանատներում եւ Եւրոպական Միութեան ներկայացուցչութիւնում։ Հանդիպումների ընթացքում նաեւ փոխանցուել են Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ գրութիւններ։

Բելգիայ

Ապրիլի 5-ին, Բրիւսելում Շարլ Միշելի միջնորդութեամբ Ալիեւի եւ Փաշինեանի հանդիպման նախօրեին, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի յանձնախումբը նամակով դիմել է Միշելին՝ ի թիւս այլնի ներկայացնելով Ադրբեջանի հայատեաց քաղաքականութեան իրական էութիւնը եւ ընդգծելով այն հանգամանքը, որ այդ քաղաքականութիւնը ոչ միայն չի արտացոլում խաղաղութեան հասնելու ցանկութիւն, այլ ընդհակառակը՝ անմիջական սպառնալիք է Արցախի հայ բնակչութեան նկատմամբ։

Մեծ Բրիտանիայ

Մեծ Բրիտանիայում Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամութեան խմբի անդամները, Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահ Անետ Մոսկովեանի ուղեկցութեամբ, ապրիլի առաջին տասնօրեակում, յագեցած օրակարգով այցելել են Հայաստան։ Ի թիւս այլնի բարեկամութեան խմբի անդամներն այցելել են Հաեօց ցեղասպանութեան թանգարան եւ յուշահամալիր, մեկնել Սիւնիք եւ տեղում ծանօթացել այնտեղ ստեղծուած իրավիճակին, ապա այցելել Էջմիածին ու հանդիպում ունեցել Ամենայն Հաեօց կաթողիկոսի հետ։

Լիբանան

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ներկայացնող պատուիրակութիւնն ապրիլի 6-ին այցելել է Լիբանանում Մեքսիկայի դեսպանատուն, որտեղ հանդիպել է դեսպան Խոսէ-Իգնասիոյ Մատրասոյի հետ` դեսպանատան առաջին քարտուղար Օսկար Կարուախալ Ագուիրէի ներկայութեամբ:

ՀՅԴ Հայ դատի մարմինը դեսպանին է ներկայացրել 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի Հանրապետութիւնում ստեղծուած կացութիւնը, մասնաւորաբար եղանակային վատ պայմաններում Արցախի գազի մատակարարումը միտումնաւոր խափանումը, ստեղծուած մարդասիրական ծանր կացութիւնը: ՀՅԴ Հայ դատի մարմինը նաեւ մտահոգութիւն է յայտնել ադրբեջանական զինուած ուժերի կողմից իրականացուող մշակութային ցեղասպանութեան եւ վերջերս Խրամորթի եւ Քարագլխի շրջաններում նրանց առաջխաղացման վերաբերեալ:

Դեսպան Մատրասոն իր խօսքում անդրադարձել է Մեքսիկայի հայ համայնքին` նշելով, իր գործունէութեան շնորհիւ այն մեծ յարգանք է վայելում։ Դեսպանը խոստացել է ՀՅԴ Հայ դատի մարմնի նամակը փոխանցել իր երկրի արտաքին գործերի նախարարութեանը եւ ՄԱԿ-ի ներկայացուցչութեանը։

Իրաք

Ապրիլի 12-ին Հայ դատի Իրաքի մարմինը, Հայ դատի Լիբանանի մարմնի ընկերակցութեամբ, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին: Հայ դատի Իրաքի մարմինն ամփոփ գծերով կաթողիկոսին է ներկայացրել իր աշխատանքները, ապա, Նորին Ս. Օծութիւնն իր մտածումներն է ներկայացրել իսլամական աշխարհում հայ դատի աշխատանքներն աւելի ազդու կերպով կազմակերպելու շուրջ՝ յատկապէս նկատի ունենալով իսլամական աշխարհում քաղաքական ու կրօնական մօտեցումներն ու զգայնութիւնները:

Այս առիթով Արամ Ա-ն գնահատել է թէ՛ իսլամական աշխարհում եւ թէ՛ ընդհանրապէս հայ դատի մարմինների կատարած աշխատանքը մեր ժողովուրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
18.04.2022 թ.

Share