Ռուբէն Վարդանեանը Բաքուի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինեանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Ռուբէն Վարդանեանը Բաքուի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինեանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում ապօրինի պահուող Ռուբէն Վարդանեանը Բաքուի դատարանում միջնորդել է հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինեանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։ Վարդանեանի այս միջնորդութիւնը թողնուել է առանց քննութեան:

Վարդանեանը նաեւ յայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Նա խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացրած ռուսական զօրակազմի հրամանատարներին։ Դատարանը մերժել է միջնորդութիւնները:

Share