Հերթական մարզային հանդիպումը Աբովեան քաղաքում

Հերթական մարզային հանդիպումը Աբովեան քաղաքում

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն յունուարի 25-ին հանդիպել են Աբովեան քաղաքի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են խմբակցութեան մեծ թուով պատգամաւորներ:

Հանդիպման ընթացքում քննարկուել են երկրում ստեղծուած իրավիճակը, ԱԺ ընտրութիւնների հետ կապուած առաջիկայ անելիքները:

Պատգամաւորները պատասխանել են քաղաքացիներին յուզող հարցերին:

«Աբովեանում էլ քաղաքացիների դիրքորոշումը յստակ էր` պէտք է ազատուել այս իշխանութիւնից, եւ միասնաբար դա հնարաւոր է։ Պետք է հասնենք իշխանափոխութեան, պիտի կանխենք այս իշխանութեան վերարտադրութիւնը»,– հանդիպումից յետոյ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

Share