Որոնք էին Թուրքիայի ՏԻՄ ընտրութիւններում Էրդողանի կուսակցութեան պարտութեան պատճառները․ մանրամասնում է թուրք պրոֆէսորը

Որոնք էին Թուրքիայի ՏԻՄ ընտրութիւններում Էրդողանի կուսակցութեան պարտութեան պատճառները․ մանրամասնում է թուրք պրոֆէսորը

ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրութիւնները երկրում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան, յատկապէս դրա ղեկավար ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կեանքի ամենածանր պարտութիւնն է, որն ըստ Բիլգի Համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի դեկան, պրոֆէսոր, դոկտոր Օմեր Թուրանի, դեռ 2019 թուականին է սկսուել։

Թուրանի խօսքով՝ ընդդիմութեան կարեւոր յաղթանակի հիմնական պատճառներից մէկն էլ Էրդողանի պետութիւն-կուսակցութիւն միաձուլման քաղաքականութիւնն ու աւտօրիտար միտումներն էին, որոնց հասարակութիւնը դէմ դուրս եկաւ։

Բրիւսելում «Արմենպրես»-ի թղթակցին տուած հարցազրոյցում պրոֆէսոր Թուրանն անդրադարձել է Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրութիւններում  «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան յաղթանակի կարեւորութեանը եւ այն հնարաւոր փոփոխութիւններին, որոնք կարող են առաջանալ Թուրքիայի քաղաքական դաշտում։

-ԱյսՏԻՄընտրութիւններըհաւանաբարԷրդողանիքաղաքականկեանքում ամենածանրպարտութիւննեն։Ո՞րնէրայսընտրութիւններիառանձնայատկութիւնըեւինչի՞ մասին է վկայում ընդդիմութեաննմանյաղթանակըգրեթէ 22 տարիանց։

-Պետք է հետեւեալն ասել․ Էրդողանը 2019 թուականին պարտութիւն կրեց՝ կորցնելով Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանները, եւ իրականում վերջին 5 տարիներին պատրաստւում էր նորից յաղթել այդ քաղաքներում։ Բայց արդիւնքները ցոյց տուեցին, որ Էրդողանն ու իր կուսակցութիւնը չէն կարողացել այս երկու քաղաքներում յաղթական ռազմավարութիւն մշակել։ Նրանք չկարողացան գտնել թեկնածու, որը կարող էր յաղթել։ Տարբերութիւնը յատկապէս մեծ էր Անկարայում, սակայն տարբերութիւնը փոքր չէ նաեւ Ստամբուլում։ Սա չափազանց կրիտիկական փուլ է եւ, իհարկէ, վերջին ՏԻՄ ընտրութիւնները մեկնաբանելիս՝ անհրաժեշտ է հետեւեալն ընդգծել. աեօ՛, «Ժողովրդաահանրապետական» կուսակցութիւնը (ԺՀԿ)  յաղթեց Անկարայում եւ Ստամբուլում, ինչպէս 2019-ին, բայց աւելի կարեւոր է, որ այն դարձաւ առաջին հորիզոնականում գտնուող կուսակցութիւնը Թուրքիայում։ Այլ կերպ ասած՝ ԺՀԿ-ն ստացել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում տրուած ձայների շուրջ 38%-ը։ Միւս կողմից՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը (ԱԶԿ) դարձաւ երկրորդ կուսակցութիւնը՝ ստանալով ձայների 35,49%-ը։ Հետեւաբար, մենք տեսնում ենք, որ ԱԶԿ-ն 2002 թուականի նոյեմբերի ընտրութիւններից յետոյ առաջին անգամ դարձաւ երկրորդ կուսակցութիւնը։ Սա, իհարկէ, համընկնում է Թուրքիայի քաղաքական կեանքում կարեւոր շրջադարձի հետ։ Շատ հաւանական է, որ 2028-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում Էքրեմ Իմամօղլուն (խմբ․ Ստամբուլի վերընտրուած քաղաքապետն է՝ «Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից) ընդդիմադիր թեկնածուն լինի, իսկ ընդդիմութիւնն այդ ընտրութիւններին կգնայ այս ՏԻՄ ընտրութիւններում ձեռք բերած տրամադրութեամբ ու ինքնավստահութեամբ։ Շուրջ 38% ձայները ցոյց են տալիս, որ ԺՀԿ-ն յաղթել է Անատոլիայի (խմբ․ նկատի ունի Թուրքիայի ներքին/կենտրոնին մօտ գտնուող շրջանները) շատ քաղաքներում, որտեղ երկար ժամանակ կուսակցութիւնն ուժեղ չէր: Նրանք յաղթեցին այն քաղաքներում, որտեղ աւելի պահպանողական մարդիկ են ապրում։ Սա չափազանց կարեւոր զարգացում է։

-Չնայած Էրդողանըյայտարարեցորայսընտրութիւններնիրհամար վերջինն ենայդուամենանիւ,նապարտութիւնկրեցբազմաթիւքաղաքներումորտեղակնկալւումէրնրակուսակցութեանյաղթանակը։Որտե՞ղեքտեսնումնմանպարտութեանհիմնականպատճառըկամպատճառներըեւարդյօքսաԱԶԿԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցութիւն) կոալիցիայիանկո՞ւմնէթե՞միայնԱԶԿիփլուզմանսկիզբը։

-Կարող ենք խօսել մի քանի պատճառների մասին. շատ տուեալներ չունենք, բայց առկայ տուեալները ցոյց են տալիս, որ ԱԶԿ-ի մօտ 5,000,000 ընտրող չի գնացել քուէարկութեան։ Թուրքիայի քաղաքական դիտորդները ներկայումս փորձում են վերլուծել դրա պատճառները: Կարեւոր հաւանականութիւններից եւ հնարաւոր պատճառներից մէկն իրականում թոշակառուների վիճակն է։ Թոշակառուները գոհ չէն իրենց թոշակի չափերից։ Յատկապէս տնտեսական այնպիսի միջավայրում, որտեղ գնաճը բարձր է, ամենաշատը տուժում են ֆիքսուած եկամուտ ունեցողները, իսկ թոշակառուներն արդար չէն համարում իրենց տրուած կենսաթոշակի չափը։ Ըստ երեւոյթին, այս իրավիճակը յանգեցրել է նրան, որ ԱԶԿ-ի ընտրողների մի զգալի մասը չի գնացել քուէարկութեան։ Սրանից բացի, պէտք է նշել եւս մի քանի պատճառ։ Մոտաւորապէս 2015 թուականից ի վեր՝ ԱԶԿ-ի կառավարման ոճում առաջին պլան է մղուել կուսակցութիւնն ու պետութիւնը նոյնականացնելու միտումը։ Կուսակցութիւն-պետութիւն այս միաձուլումը ծայրաստիճան ոչ ժողովրդավարական է, որովհետեւ դա պատճառ է դառնում, որ պետական ծառայողների մեծամասնութիւնը լինի կուսակցական: Դա յանգեցնում է դատական ​​իշխանութեան անկախութեան վերացմանը։ Սակայն այս միաձուլման միտումն այլ ազդեցութիւն էլ ունի քաղաքականութեան վրայ։  Փաստօրէն, կուսակցութիւնը թուլանում է, կորցնում իր քաղաքական ոգեւորութիւնը։ Կուսակցութեան ներսում ոչինչ չնախաձեռնող մարդիկ դառնում են ղեկավար։ Առաջին պլան է մղւում բիւրոկրատական ​​տրամաբանութիւնը։ ԱԶԿ-ի կուսակցական ղեկավարների զգալի մասը հանրութեանն անյայտ են: Մենք գտնւում ենք մի ժամանակաշրջանում, երբ որոշիչ են նախագահական համակարգը եւ նախագահական պալատի բիւրոկրատների դերը։ Սրա արդիւնքում ԱԶԿ-ն չի կարողանում առաջ քաշել տարբեր քաղաքական գործիչների, տարբեր խօսնակների եւ այլ մարդկանց, ովքեր կփայլէն հանրութեան աչքում։ Կուսակցութիւնը պետութեան հետ ինտեգրելու գործընթացում կուսակցութեան համար դժուարանում է տեղում աչքի ընկնող դէմքերի գտնելը։ 2023-ին տեղի ունեցած նախագահական ընտրութիւններում դա խնդիր չառաջացրեց, քանի որ Էրդողանը պայքարեց ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի դէմ եւ յաղթեց իր խարիզմայի եւ առաջնորդական հմտութիւնների շնորհիւ։ Բայց այս անգամ ՏԻՄ ընտրութիւնների դինամիկան այլ էր. ԱԶԿ-ն բոլոր քաղաքներում էրդողանի ղեկավարութեան վրայ կենտրոնացած քարոզարշաւ է իրականացրել, սակայն, ինչպէս տեսնում ենք, այս քարոզարշաւի պլանը այդքան էլ չաշխատեց: ԺՀԿ-ի թեկնածուները յաջողութեան են հասել Էրդողանի աջակցութեամբ ընտրողներին ներկայացուող ԱԶԿ-ի թոյլ թեկնածուների դէմ։

-Սակարո՞ղէնշանակելորկուսակցութիւնըկամացկամացլուծարւումէթե՞դաչափազանցուածյայտարարութիւնկը լինի։

-Մի քիչ վաղ է դա ասելու համար: Բայց կարելի է ասել, որ կուսակցութիւնը տուժել է կուսակցութիւն-պետութիւն ինտեգրման քաղաքականութեան հետեւանքով։

-ԲոլորըկենտրոնանումենմիայնԺՀԿիյաղթանակիվրայսակայնկարեւորեննաեւայնձայներըորոնքստացանկամչստացանմիւսկուսակցութիւնները։Ինչպե՞սկբնութագրեքԹուրքիայիներկայիսքաղաքականդաշտը:

-Միանգամայն ճիշտ եք։ Իհարկէ, պէտք է ասել, որ այստեղ ամենամեծ գլխագիրն այն է, որ ԱԶԿ-ն հետ է մնացել ԺՀԿ-ից։ Սա ինքնին չափազանց կրիտիկական ​​բան է։ Իրականում սա նշանակում է, որ քաղաքականութիւնը Թուրքիայում մօտակայ ժամանակահատուածում կուերաձեւաւորուի, եւ այստեղ պէտք է շեշտել երկու կէտ. Դրանցից առաջինն, իհարկէ, այն է, որ ԱԶԿ-ն չի կարողացել տնտեսական ճգնաժամի պայմաններում իր ընտրողներին բաւարարող լուծում առաջարկել: Երկրորդ գործոնն այն է, որ ԺՀԿ-ն իրականում իր ձայները 25%-ից հասցրեց շուրջ 38%-ի: Սա պէտք է դիտարկել նաեւ որպէս կուսակցութեան նախորդ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ջանքերի արդիւնք` զարգացնելու այնպիսի լեզու, որը կարող է գրաւել պահպանողական եւ աջակողմեան ընտրողներին: ԺՀԿ-ի նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն տեսաւ, որ իր կուսակցութիւնը չի կարող բարձրանալ 30-35%-ի մակարդակին՝ առանց ԱԶԿ-ին քննադատող պահպանողականներին ԺՀԿ-ի մէջ ներգրաւելու։ Եւ նա մշակեց  հաշտեցման (Helalleşme) քաղաքականութիւնը, որը ներառում էր քրդերին: Այս մօտեցումը ներառում էր պահպանողականներին  եւ հասարակութեան տուժած հատուածներին: Այս կոչով Քըլըչդարօղլուն ընդունում էր կրօնապաշտների եւ քրդերի դժգոհութիւնները, խօսում էր առերեսման անհրաժեշտութեան մասին եւ դրանով իսկ փորձում ամրապնդել ազգայնական եւ պահպանողական հատուածների հետ դաշինք կազմելու իր մտադրութիւնը։ ԺՀԿ-ն ներկայումս առաջ է ընթանում քաղաքական առաջնորդների հետ, ովքեր կարող են երկխօսութիւն հաստատել պահպանողական կենսակերպ ունեցող մարդկանց հետ, յատկապէս Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում եւ Մանսուր Յաւաշը Անկարայում։ Սա չափազանց կրիտիկական կէտ է։

Վերադառնալով ձեր հարցին՝ այստեղ պէտք է առանձնացնել մի քանի բան։ Նախ, «Բարեկեցութիւն» կուսակցութիւնը՝ քաղաքական դաշտի արմատական ​​իսլամիստական ​​կուսակցութիւններից մէկը, դարձաւ երրորդ կուսակցութիւնը, թեեւ ձայների ցածր տոկոսով (նրանք ստացել են ձայների 6,19%-ը)։ Չնայած «Բարեկեցութիւն» կուսակցութիւնը ԱԶԿ-ի դաշնակիցն է՝ տեղական ընտրութիւններից առաջ այն ընդունել էր ԱԶԿ-ին հակադրուող դիսկուրս: Օրինակ, «Բարեկեցութիւն» կուսակցութիւնը քննադատում է ԱԶԿ-ին Իսրայելի հետ շարունակուող առեւտրային յարաբերութիւնների առնչութեամբ: Պետք է չափազանց ուշադիր հետեւել այս կուսակցութեան զարգացմանը։ Որպէս երկրորդ կարեւոր կէտ՝ պէտք է հաշուի առնենք հետեւեալը. ԺՀԿ-ն 2023 թուականի նախագահական ընտրութիւններին գնաց «Լաւ» կուսակցութեան հետ միասին։ Նրանք դաշինք էին կազմել։ 2024 թուականին «Լաւ» կուսակցութիւնը նախընտրեց ԺՀԿ-ի հետ  դաշինք չկազմել եւ ստացաւ շատ ցածր ձայներ։ Հետեւաբար, նկատում ենք քաղաքական այնպիսի սպեկտրի ի յայտ գալը, որտեղ ԺՀԿ-ն առանց դաշինքի կարող է պայքարել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան դէմ: ԺՀԿ-ի յաջողութիւնը ցոյց է տալիս, որ նա ոչ թէ կուսակցութիւնների հետ է դաշինքի գնացել, այլ գնացել է մասսայական դաշինքի, այսինքն՝ ընտրողների հետ։

-Շատփորձագէտներայդթւում՝Հայաստանումպնդումենորընտրութիւններիարդիւնքներով թուրքհասարակութիւննիրականում «ոչ» է ասելիսլամիստներին։ԲայցԴուքասումեքոր «Բարեկեցութիւն»կուսակցութիւնըերրորդնէ, իսկ այն  արմատական ​​իսլամիստական ​​կուսակցութիւնէ… Սանշանակո՞ւմէորԹուրքիայիհասարակութիւնըյատուկ «ոչ» չիասելիսլամիստներին, եւ պատկերն իրականում աւելի բարդ է։

-Աեօ, ինչպէս Դուք նկարագրեցիք, հարցը մի քիչ բարդ է։ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը այն կուսակցութիւնը չէ, որին կարելի է բնութագրել միայն որպէս իսլամիստական, եւ «Բարեկեցութիւն» կուսակցութիւնն է իրականում, որ իրեն դիրքաւորում է որպէս հիմնական իսլամիստական ​​կուսակցութիւն: Հետեւաբար, ընտրողների զգալի մասը, յատկապէս Ստամբուլում եւ Անկարայում,  ընտրել է ԺՀԿ-ին, քանի որ նրանք դէմ են ԱԶԿ-ի հակաժողովրդավարական գործելակերպին: Փաստօրէն, ԺՀԿ-ն այս երկու քաղաքներում եւ համընդհանուր ընտրութիւններում աւելի շատ ձայն է ստացել, քան ԱԶԿ-ն։ Կարծում եմ, որ սա կարելի է համարել նաեւ որպէս հակազդեցութիւն ԱԶԿ-ի աւտօրիտար միտումներին։ Այստեղ պէտք է մի փոքր զգոյշ լինել, քանի որ ԺՀԿ-ի ներսում կան քաղաքապետէր, որոնք լիովին չէն ընդունում ժողովրդավարական հեռանկարը, ինչպիսիք են Բոլուի եւ Աֆիոնի քաղաքապետէրը, բայց երբ նայում ենք ԺՀԿ-ին ընդհանուր առմամբ, տեսնում ենք մի կուսակցութիւն, որը կողմ է ժողովրդավարական քաղաքականութեանը՝ անկախ նրանից, թէ նոր ղեկավարը Օզգիւր Օզելն է, թէ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Այն, որ ընտրողները սատարէցին այս քաղաքականութեանը, նոյնպէս չափազանց կարեւոր կէտ է:

-Այոընդդիմութիւնըկարծեքթէվայելում է իր յաղթանակը, բայցխելամիտ չի՞ լինի այս յաղթանակը փխրուն, խոցելի համարել։

-Իրականում, Օզգիւր Օզելը (խմբ․ — ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան ղեկավար) ընտրութիւններից անմիջապէս յետոյ հետեւեալ մեկնաբանութիւնն արեց. «Ես այս իրավիճակը տեսնում եմ որպէս մէզ տրուած վարկ»։

Աեօ, կուսակցութիւնը իր ձայները 25%-ից հասցրել է շուրջ 38%-ի, սակայն դեռ պարզ չէ՝ արդյօք ընտրողների այս աջակցութիւնը մշտական ​​կը լինի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ այստեղ ընթացքը որոշելու են տարբեր գործոններ։ Նախ՝ ԱԶԿ-ի տնտեսական ցուցանիշները 2024-2028 թուականներին: Կկարողանա՞ արդյօք ԱԶԿ-ն սահմանափակել տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Սա չափազանց կարեւոր է։ Երկրորդ, ԺՀԿ-ն այժմ ունի աւելի շատ համայնքներ, քան ունեցել է շատ երկար ժամանակ: Պետք է նայել այս համայնքների ղեկավարների՝ մարդկանց համոզելու կարողութիւններին։ Այս համայնքներում յաջողութիւնները որոշ իմաստով դրականօրէն կարտացոլուէն համընդհանուր ընտրութիւններում՝ հօգուտ ԺՀԿ-ի վարկանիշի: Հետեւաբար, այս յաջողութիւնը, իհարկէ, փխրուն է։ Այսինքն, ԺՀԿ-ն այդպիսի յաջողութեան չէր սպասում, չէր սպասում, որ ձայների այդքան բարձր ցուցանիշ կ’ունենայ, չէր սպասում, որ կը յաղթի այդքան համայնքներում։ Սա կարող է ստեղծել կոորդինացման տարբեր դժուարութիւններ կուսակցութեան ներսում: Բայց պէտք է սպասել եւ տեսնել, թէ դրանք ինչպէս կը յաղթահարուէն։  

-Այս ընտրութիւնների արդիւնքներն ինչպե՞սկանդրադառնանոչմահմեդականփոքրամասնութիւններիեւյատկապէսհայհամայնքիվրայ։

-Ինչպէս գիտեք, հայ համայնքը ներկայում Ստամբուլից դուրս այլ քաղաքներում շատ փոքր է։ Հետեւաբար, հայ համայնքն ապրում է հիմնականում Ստամբուլում, եւ նրանք 2019 թուականից արդէն կապեր են ունեցել Էքրեմ Իմամօղլուի հետ, իսկ այն թաղամասերում, որտեղ նրանք ապրում են, արդէն կային ԺՀԿ-ի կողմից ղեկավարուող կառավարիչներ։ Ուստի, չի կարելի ասել, որ հայ հասարակութեան համար նոր իրավիճակ է ստեղծուել։ Եթէ ​​այս ընդդիմութեան ընդհանուր յաջողութիւնը Թուրքիայում ժողովրդաւարացման աւելի արդիւնաւետ ալիք ստեղծի, ապա դա, իհարկէ, դրական կը լինի թուրքահայ համայնքի համար։ Կարճաժամկէտ հեռանկարում հսկայական փոփոխութիւն չեմ ակնկալում, բայց ընդհանուր մակրոյ մակարդակով Թուրքիայի ժողովրդաւարացումը, իհարկէ, աւելի շատ շնչելու տեղ կը ստեղծի նաեւ Թուրքիայի հայ համայնքի համար։

Լիլիթ Գասպարեան

Share