Բաքւում պահուող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ (լուսանկարներ)

Բաքւում պահուող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ (լուսանկարներ)

Ամերիկայի Միացեալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշայ Վենսի հետ երկօրեայ պաշտօնական այցով Հայաստանում է։

Ջեյ Դի Վենսը Հայաստանից յետոյ այցելելու է նաեւ Ադրբեջան՝ ի աջակցութիւն անցեալ տարի Սպիտակ տան միջնորդութեամբ ձեռք բերուած խաղաղութեան համաձայնագրին։

ԱՄՆ փոխնախագահը օդանաւակայանից ուղեւորուել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունեցել վերջինիս հանդիպումը Նիկոլ Փաշինեանի հետ։

Նրանք ստորագրել են երկկողմ փաստաթուղթ, որից յետոյ հանդէս են եկել յայտարարութեամբ։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ նախագահական նստավայր ժամանելու պահին Բաղրամեան պողոտայում հաւաքուել էին տարբեր հասարակական եւ քաղաքական գործիչներ, քաղաքացիներ՝ Բաքւում ապօրինաբար պահուող հայ գերիների, ինչպէս նաեւ Հայաստանի բանտերում գտնուող քաղբանտարկեալների ազատ արձակման պահանջով։

Նարեկ Ալեքսանեան «Հետք»

Share