Ցաւակցական՝ Պրոֆէսոր Մկրտիչ Սահրադեան

Ցաւակցական՝ Պրոֆէսոր Մկրտիչ Սահրադեան

Ցաւով տեղեկացնում ենք, որ կեանքից հեռացել է ՀՅ Դաշնակցութեան նուիրեալ ընկեր, ՀՅԴ Աջափնեակի կոմիտեութեան անդամ, Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ երկարամեայ դասախօս, մանկավարժական գիտութիւնների թեկնածու, պրոֆէսոր Մկրտիչ Սահրադեանը։

Մկրտիչ Սահրադեանը երկար տարիներ դասաւանդել է Ինֆորմատիկայի եւ դրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնում, իր աւանդն է ունեցել ամբիոնի կազմաւորման գործում, իսկ 1987-2009 թուականներին եղել ամբիոնի վարիչ:

Մեծ է եղել Մկրտիչ Սահրադեանի աւանդը երիտասարդների կրթութեան կազմակերպման եւ գաղափարականացման գործում։ Որպէս մտաւորական` նա եղել է իրադարձութիւնների եւ զարգացումների առանցքում` իր լուման ներդնելով նորանկախ Հայաստանի հասարակական֊քաղաքական կեանքի կայացման մէջ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը ցաւակցում է սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին եւ մերձաւորներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
06.01.2024թ

Share