Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրութիւնները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրութիւնները


ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրութիւնները։ Քուեարկութիւնը տեղի է ունենալու երեք օր շարունակ՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

Ռուսաստանի Դաշնութեան նախագահի պաշտօնի թեկնածուներն են Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտօնովը, Վլադիսլաւ Դաւանկովը եւ ներկայի գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Վերլուծաբանները համոզուած են, որ ընտրութիւններում քուէների մեծ առաւելութեամբ կը յաղթի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն, որը հինգերորդ անգամ է առաջադրուել եւ երկիրը ղեկավարում է 2000 թուականից:

Share