Փաշինեանը վերականգնել է թրքական յատուկ ծառայութիւնների հին նախագիծը եւ մատուցել այն որպէս իրենը

Փաշինեանը վերականգնել է թրքական յատուկ ծառայութիւնների հին նախագիծը եւ մատուցել այն որպէս իրենը

Փաշինեանը վերականգնել է թուրքական յատուկ ծառայութիւնների հին նախագիծը եւ մատուցել այն որպէս իրենը – Հայաստանի վարչապետն 2025ին իր ամանորեայ ուղերձում հռչակեց երկրի նոր գաղափարախօսութիւն՝ «իրական Հայաստանը» Հայկական ԽՍՀ-ի սահմաններով: Դրա բովանդակութիւնն այն է, որ ժողովուրդը յոգնել է մշտական պայքարից, ուստի պետութւնը պէտք է մտածի միայն բնակչութեան մարմնական բնազդների բաւարարման մասին: Այսինքն՝ անվտանգութեան, սննդի եւ վերարտադրութեան: Ամէն տեսակ «յիմարութիւնները», ինչպիսիք են պատմական յիշողութիւնը, հոգեւոր արժէքները եւ ազգային աւանդոյթները, պէտք է ուղղակի մոռացութեան մատնել:
Հայաստանի վարչապետի պաշտօնական կայքում զետեղուած հայեցակարգը բաղկացած է 14 կէտից: Դրանք բովանդակում են մի շարք վիճելի պնդումներ, օրինակ՝ 1-ին կէտը. «Հայրենիքը պետութիւնն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու այն»։ Բայց, օրինակ, Երրորդ Ռեյխի ժամանակուայ գերմանացի հակաֆաշիստների հայրենիքը բնաւ էլ չէր նոյնանում պետութեան հետ: Էլի մի շարք բացայայտ անհեթեթութիւններ, օրինակ՝ «ժողովուրդը … հաւաքականութիւնն է, որն ունի ընդհանուր քաղաքացիութիւն»: Դրան հազիւ թէ համաձայնէն հրէայները, որոնք իրենց մէկ ժողովուրդ են համարում, բայց ապրում են տարբեր երկրներում եւ ուրիշ քաղաքացիութիւն ունեն: Առկայ են ինչ-որ անհասկանալի, մշուշոտ ու վերամբարձ կարգախօսներ: Այսպէս. «Մարդը բարձրագոյն արժէք է», « Այստեղ պետութիւն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց», «Հարստացիր եւ հարստացրու» եւ այլն:

Ընդհանուր առմամբ բաւական անհասկանալի տեքստ է: Այս ամբողջ դէմագոգիայից միայն մի բան է հասկանալի դառնում՝հայեցակարգի հեղինակներն անհրաժեշտ են համարում շուտթոյթ ընդունել Հայաստանի նոր սահմանադրութիւն (արդէն գիտենք, դա նշանակում է վերջնական հրաժարում Ղարաբաղից):Մենք խնդրել ենք «Իրական Հայաստան» նախագծի մասին իր կարծիքը յայտնել Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետազօտությւնների կենտրոնի տնօրէն Սեմեօն Բաղդասարովին:

  • Նախագիծը, որ ՀՀ վարչապետն անուանում է «Իրական Հայաստան», իրականում իրենը չէ,- վստահ է փորձագէտը:- Ես խորութեամբ ուսումնասիրել եմ այդ հարցը: Դեռ 1980-ական թուականներին մենք տեղեկութիւն ունէինք, որ թուրքերը նման մի նախագիծ են մշակում՝ բաղկացած մի քանի մասից: Բայց այն ժամանակ նրանք չէին կարող դա կեանքի կոչել, քանի որ գոյութիւն ունէր Խորհրդային Միութիւնը, Հայաստանը խորհրդային հանրապետութիւն էր: Այն ժամանակ նրանք փորձում էին անաղմուկ աշխատել սփիւռքում եւ քարոզել իրենց գաղափարները, մինչեւ որ կը գային լաւ ժամանակները: Այդ ծրագրի առաջին կէտը հռչակում էր՝ գոյութիւն ունի «իրական Հայաստան», եւ պէտք է ընդմիշտ մոռանալ, որ գոյութիւն ունի նաեւ «պատմական Հայաստան»: «Պատմական Հայաստան» եզրոյթը ես չեմ յօրինել, այն օգտագործում են գիտնական պատմաբանները: Պատմական Հայաստանի տարածքը կազմել է 290 հազարից մինչեւ 360 հազար քառակուսի կիլօմետր: նիկլորի «Իրական Հայաստանը» ներկայիս Հայաստանն է՝ 29 հազար 743 քառակուսի կիլօմետր տարածքով: Յաճախ կարելի է լսել նաեւ «Մեծ Հայք» եզրոյթը, այդ պետութեօնը գոյատեւել է բաւական երկար ժամանակ: Այսինքն՝ հայ ժողովրդին առաջարկւում է մոռանալ իր պատմութիւնը: Մոռանալ, դիցուք, այն մասին, որ Վանը, Կարսը, Էրզրումը, Բիթլիսը եղել են հայկական քաղաքներ:
  • Այդ քաղաքներից շատերը, պատմական չափումներով, այնքան էլ վաղուց չէն եղել հայկան, այլ մինչեւ 20րդ դարի սկիզբը: Օրինակ՝ Վանում մինչեւ 1915ը հայերը բնակչութեան մեծամասնութիւնն էին: Ադանայում՝ մօտ 40 տոկոսը, եւ այնտեղ Հայ առաքելական եկեղեցու Ադանայի թեմը կար…
  • Սոյն ծրագրի 2-րդ կէտով առաջարկւում է մոռանալ Հայոց ցեղասպանութեան մասին: Մենք պէտք է հաւատանք՝ հայերի ցեղասպանութիւն Օսմանեան կայսրութիւնում չի եղել: Ընդ որում, ցեղասպանութիւն ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն հայերի, այլեւ հոյների, ասորիների, ռուս մոլոկանների եւ եզդիների զանգուածային սպանութիւնները, որոնք տեղի են ունեցել 1915-1923աններին: Այդ ժամանակ Օսմանեան կայսրութիւնում սպանուել է մօտ 4 միլիոն մարդ, նրանցից մէկուկէս միլիոնը՝ հայեր: Քչերն են յիշում՝ Օսմանեան կայսրութիւնում ոչնչացրել են մօտ 200 հազար ռուս մոլոկանների: Բայց դա էլ ամբողջը չէ: Ցեղասպանութիւն եղել է նաեւ 1909 ին, երբ կատարուեց Ադանայի քրիստոնեաների զանգուածային ջարդը: Զանգուածյին սպանութիւններ տեղի են ունեցել նաեւ Թուրքիայի հանրապետութեան հռչակումից յետոյ: Օրինակ՝ կոտորածը Դերսիմի գաւառում, որին զոհ դարձան մինչեւ 7 հազար քուրդ ալեւիներ: Մեզ առաջարկւում է մոռանալ այս ամէնի մասին եւ համարել, որ ոչինչ էլ չի եղել: Իսկ եթէ ինչ-որ բան էլ եղել է, ապա այդ ամէնի մեղաւորն ո՞վ է: Իհարկէ Ռուսաստանը: Եթէ Ռուսական կայսրութիւնը չլինէր, ասում են նրանք, ապա հայ եւ թուրք ժողովուրդները համերաշխ կապրեին: Ահա պատմութեան այսպիսի մեկնաբանութիւն է պարտադրւում հայերին: նիկլորի կարծիքով՝ հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման խոչընդոտներից մէկն էլ Հայ առաքելական եկեղեցին է: Որովհետեւ եկեղեցին հայերի պետականութիւնը կորցնելուց յետոյ միշտ ժողովրդի հոգեւոր հիմնասեան դեր է կատարել, նրա ինքնութեան պահպանութեան գլխաւոր գործոնն է եղել: Հետեւաբար նրան պէտք է ջախջախել, կոտորել, ինչով էլ հիմա զբաղուած է դա:
  • նիկլորը վերջերս յայտարարեց՝ Հայաստանի յարաբերութիւնները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փչացրել են ԿԳԲ-ի գործակալները:
  • Այսօր նիկլորի ենթակայութեան տակ է Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութիւնը (ԱԱԾ), որը ժառանգել է Հայկական ԽՍՀ-ի ԿԳԲ-ի արխիւները: Նա կարող է կարգադրել այդ ծառայութեանը գտնել եւ հրապարակել դա ապացուցող փաստաթղթերը: Ինչո՞ւ նա մինչեւ հիմա դա չի արել: Որովհետեւ այդպիսի փաստաթղթեր չկան եւ չէին կարող լինել: Այնինչ մի քանի տարի առաջ Հայաստանում հրապարակումներ եղան առ այն, որ նիկլորը հաւաքագրուած է բրիտանական եւ թուրքական հետախուզութիւններում: Եւ նիկլորը դա որեւէ կերպ չի մեկնաբանել, պարզապէս լռել է: Գոյութիւն ունի թուրք-հայկական յանձնաժողով երկու երկրների հարբերութիւնները կարգաւորելու համար: Թուրքական կողմից այն գլխաւորում է Սերդար Քըլըչը՝ Թուրքիայի նախկին դեսպանը Միացեալ Նահանգներում: Իսկ հայկական կողմից՝ ռուբէն ռուբինեանը՝ խորհրդարանի փոխխօսնակը եւ դրա մերձաւոր զինակիցներից մէկը: Յայտնի է՝ նա աւարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը եւ Լեհաստանի Յագելոնեան համալսարանը (կենսագրութիւնից երեւում է՝ երկու ոսումնական հաստատութիւններում նա ուսանել է մէկական տարի- МК): Բայց աւելի քիչ է յայտնի, որ 2017-2018աններին Ռուբէն Ռուբինեանը զբաղուել է գիտական հետազօտութիւններով Ստամբուլի քաղաքականութեան կենտրոնում, որը գործում է Թուրքիայի Սաբանջի համալսարանին (Sabancı Üniversitesi) առընթեր (անգլերեն վիքիպեդիայում այդ տեղեկութիւնը բացակայում է- МК): Այդ համալսարանը հիմնադրել են թուրք գործարար Հաջի Օմերի (1934ից Սաբանջի ազգանունով) զաւակները: Այդ մարդը հարստացել է 1909ի Ադանայի քրիստոնեաների ջարդերի ժամանակ: Նրա ընտանիքը իւրացրել է զոհերի անձնական ունեցուածքը եւ աւերուած քրիստոնեական (հայկական եւ յունական) եկեղեցիների սեփկանութիւնը՝ սրբապատկերներ, եկեղեցական սպասք եւ այլն: Այդ բուհը պատրաստում է ազդեցութեան գործակալներ եւ պարզապէս գործակալներ, որոնց այնուհետեւ գործուղում են տարբեր երկրներ: 2018ին՝ «թաւշեայ յեղափոխութեան» ժամանակ, ռուբինեանը հրաշքով յայտնուեց Հայաստանում՝ նիկլորի կողքին: Անմիջապէս իշխանափոխութիւնից յետոյ նա զբաղեցրեց արտգործնախարարի տեղակալի պաշտօնը, թէպէտ նախկինում երբեք չէր աշխատել դիւանագիտական ոլորտում, այնուհետեւ գլխաւորեց խորհրդարանի արտաքին կապերի մշտական յանձնաժողովը: 2021ի դեկտեմբերին նա նշանակուեց Հայաստանի յատուկ ներկայացուցիչ երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորման գործերով:

МК-ի ծանօթագրութիւն.

Նոյեմբերի վերջին Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Արշակ Կարապետեանը տեսաուղերձ հրապարակեց, որում ցոյց տուեց փաստաթղթերի փաթեթ եւ յայտարարեց, որ իր ձեռքի տակ է ԱՄՆ-ի դեսպանութեան աշխատակիցներից մէկի զեկոյցը իր ղեկավարութեանը այն մասին, որ 1999 ին նիկլորին, որ այն ժամանակ թերթի խմբագիր էր, հաւաքագրել է ԱՄՆ-ի հետախուզութիւնը:

  • Նիկլորի հայեցակարգում կէտ կայ նոր սահմանադրութիւն ընդունելու անհրաժեշտութեան մասին: Դրանով նա ցանկանում է վերջակե՞տ դնել Ղարաբաղի հարցին:
  • Նախ ուզում եմ յիշեցնել, թէ ինչ է Ղարաբաղը: Դա փոքր տարածք է, որտեղ ապրում էր 100 հազարից քիչ աւելի մարդ: Բայց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդ փոքրիկ տարածքը խորհրդային բանակին տուել է 4 մարշալ, նաւատորմի մէկ ադմիրալ, Խորհրդային Միութեան 2 կրկնակի հերոս՝ մարշալ Բաղրամեանին եւ օդաչու Նելսոն Ստեփանեանին, 27 Խորհրդային Միութեան հերոս: Այդ տարածքում հայերն ապրել են մ.թ.ա. 8-րդ դարից եւ միշտ այնտեղ մեծամասնութիւն են եղել: Իսկ նիկլորի օրօք նրանք յանկարծ հեռացան այնտեղից: Ինչո՞ւ: Որովհետեւ դրան իշխանութեան բերելու խնդիրներից մէկը Լեռնային Ղարաբաղը յանձնելն էր: Որովհետեւ, եթէ լինէր անկախ Լեռնային Ղարաբաղը, ապա ոչ մի «Թրամփի անուան երթուղի» էլ չէր լինի: Գալով իշխանութեան՝ նիկլորը երկու տարուայ ընթացքում անցկացրեց այսպէս կոչուած հայկական բանակի «բարեփոխում»: Այդ «բարեփոխման» նպատակը բանակից այն գեներալներին եւ բարձրաստիճան սպաներին հեռացնելն էր, որոնք կրթութիւն էին ստացել ԽՍՀՄ-ում եւ Ռուսաստանում: Ինչը եւ յաջողութեամբ արեց: Նրանց տեղը եկան թերի պատրաստուած կադրեր: Այդպիսով նիկլորը դիտաւորեալ թուլացրեց հայկական բանակը, որպէսզի պատրաստի պարտութեանը Ղարաբաղում:
  • Ուզում եք ասել, որ նա «ծախուած խա՞ղ» էր խաղում, եւ Հայաստանի պարտութիւնը նախապէս ծրագրուա՞ծ էր:
  • Նրա բոլոր գործողութիւնները վկայում են այդ մասին: Իհարկէ, ես կարծում եմ, որ վաղ թէ ուշ պէտք էր փակել հակամարտութեան թեման: Չի կարելի, որ երկու հարեւան պետութիւններ գտնուեն մշտական պատերազմի մէջ: Կարելի էր զիջել այն 5 շրջանները Ղարաբաղի շուրջը, տեղակայել այնտեղ խաղաղապահ ուժեր, շատ բան կարելի էր անել: Կարելի է փոխզիջման գնալ, բայց ոչ կապիտուլեացիայի: Դրանք տարբեր բաներ են:

Հարցազրոյցը՝ Մարինայ Պերեւոզկինայի
Թարգմանութիւնը՝ ԳՄ-ի

Աղբիւր

Share