Նիկո՛լ, դու չես կարողանում սպասարկել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը՝ պետք է գնաս և վերջ․Իշխան Սաղաթելեան

Նիկո՛լ, դու չես կարողանում սպասարկել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը՝ պետք է գնաս և վերջ․Իշխան Սաղաթելեան

Այսօր դուք ցոյց տուեցիք, որ եթէ որեւէ մէկը համարձակուի որեւէ փաստաթուղթ ստորագրել՝ ինքը Հայաստան չի մտնելու՝ Ֆրանսիայի հրապարակում այսօրուայ հանրահաւաքի աւարտին յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանութիւններին օգնութեան է շտապել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաւուշօղլուն, ով յայտարարել է, որ Հայաստանի ղեկավարութիւնը ներսից՝ արմատական ուժերի, իսկ դրսից՝ Սփիւռքի ճնշման տակ է։

«Աեօ՛, ճիշտ եք ասում՝ Հայաստանի իշխանութիւնը ժողովրդի կողմից ճնշման տակ է, Սփիւռքը ոտքի է, Արցախի ոտքի է, իսկ ձեր գործընկերը Հայաստանում՝ մերժուած»,-յայտարարեց Սաղաթելեանը։

Թուրքիայի բացայայտ աջակցութիւնը Հայաստանի օրուայ իշխանութեանը շատ բնական է, ասաց նա, որովհետեւ յայտնուել է մի իշխանութիւն, ով հլու-հնազանդ կատարում է Թուրքիայի իշխանութեան պահանջները, հետեւաբար, մենք մտածում ենք, որ նոր աջակցութիւն է լինելու իրենց կողմից․ բայց հիասթափեցնեմ բոլորին՝ այլեւս որեւէ մէկը որեւէ կերպ Նիկոլին փրկել չի կարող, Նիկոլը այլեւս չկայ։

«Նիկոյ՛լ, դու ոչինչ ես, դու ոչնչութիւն ես արդէն, դու չես կարողանում սպասարկել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը՝ պէտք է գնաս եւ վերջ»,-յայտարարեց նա։

Իշխան Սաղաթելեանն անդրադարձաւ նաեւ ԵՄ դեսպան Անդրեայ Վիկտորինի յայտարարութեանը, որում ասել էր․ «Այն, ինչ ինձ անհանգստացնում է Հայաստանում՝ ատելութեան խօսքն է, ես ցնցուած եմ այն լեզուի պատճառով, որ օգտագործւում է Հայաստանում նոյնիսկ պետական հաստատութիւններում եւ Ազգային ժողւում»։

Տիկի՛ն դեսպան, պատասխանեց Իշխան Սաղաթելեանը, մենք եւս ցնցուած ենք Հայաստանում գոյութիւն ունեցող ատելութեան մթնոլորտից, բայց Հայաստանում ատելութեան մթնոլորտ ստեղծողը ունի կոնկրէտ հասցէ, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինեան։

«Ուրեմն, երբ վարչապետի աթոռին յայտնուած անձը ԱԺ-ում ասում էր՝ «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», «ծնօտդ կջարդէմ», ընտրարշաւի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ասում էր «ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»՝ ձեզանից որեւէ մէկը ձայն չէր հանում, լռում էր, եւ այսօրուայ այս իրավիճակի պատասխանատուութիւնը կիսում եք նաեւ դուք։ Հետեւաբար, աեօ՛, Հայաստանում ատելութեան խօսքը պէտք է վերանայ, Հայաստանում պէտք է լինի համերաշխութիւն, բայց դա պէտք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»,–յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա վստահեցրեց, որ միջազգային գործընկերների հետ ամբողջ ծաւալով աշխատելու են ոչ թէ կեղծ բարեփոխումների, այլ իրական ժողովրդավարութիւն ունենալու համար։

Վաղը երթ կամ հանրահաւաք նախատեսուած չէ․ Ֆրանսիայի հրապարակում բովանդակային քննարկումներ են լինելու։

Վաղը տեղի կ’ունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրաւիրուած են քաղաքագէտներ, մասնագէտներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Երեկոյեան տեղի կ’ունենայ մշակութային ծրագիր, որից յետոյ շարժման անդամները կը յայտարարէն երկուշաբթի օրուայ ծրագրի մասին:

«Վաղը նաեւ յոյս ունեմ, որ Բրիւսելում մօտիկից կողջունեն մեր հայրենադաւ իշխանութիւններին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանիւթում․

Share