Թուրքիայի պաշտպանութեան նախարարը ընդունել է Ադրբեջանի զինուած ուժերի գեներալներին

Թուրքիայի պաշտպանութեան նախարարը ընդունել է Ադրբեջանի զինուած ուժերի գեներալներին

Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յաշար Գիւլերն ընդունել է Ադրբեջանի զինուած ուժերի գեներալներին։

Թուրքիայի պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Գիւլերն իր աշխատասենեակում հանդիպել է Անկարայ այցելած Ադրբեջանի զինուած ուժերի գեներալների հետ, սակայն հանդիպմանը քննարկուած թեմաների մասին որեւէ տեղեկատուութիւն չի հաղորդւում։

Յիշեցնենք, որ յունուարի 29-ին Թուրքիայի պաշտպանութեան նախկին նախարար, ներկայում՝ խորհրդարանի պաշտպանական յանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխաւորած պատուիրակութիւնը Բաքւում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ՊՆ նախարար Զաքիր Հասանովի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբէ Գաֆարովայի հետ։

Share