Ստեփանակերտը տեսնելով՝ Միեատովիչը ցնցուել է

Ստեփանակերտը տեսնելով՝ Միեատովիչը ցնցուել է

Ադրբեջանը պէտք է երաշխաւորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի եւ Հայաստան մեկնածների իրաւունքները, ներառեալ՝ ապահով եւ արժանապատիւ իրենց տները վերադառնալու իրաւունքը։ ԵԽ տարածած յայտարարութեան համաձայն, յայտարարել է է Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Դունեայ Միեատովիչն Ադրբեջանում ունեցած հանդիպումների ժամանակ։

Պաշտօնական հաղորդագրութեան համաձայն,  Ադրբեջանի իշխանութիւնները յանձնակատարին տեղեկացրել են Ղարաբաղի տարածաշրջանի եւ այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետութեան ձեռնարկած միջոցառումների մասին։

Դունեայ Միեատովիչն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացուած Արցախ։ Սա տասնամեակների ընթացքում առաջին դէպքն է, երբ մարդու իրաւունքների նման առաքելութիւն այցելում է տարածաշրջամ, չնայած այցի շրջանակն Ադրբեջանի իշխանութիւնները սահմանափակել են՝ հիմնաւորելով անվտանգութեան նկատառումներով։ Յանձնակատարը եղել է Վարանդայում, Շուշիում, Ստեփանակերտում, Իւանեանում, Ակնայում։

«Նա ցնցուել է՝ տեսնելով, որ Ստեփանակերտ քաղաքն ամբողջութեամբ դատարկ է սեպտեմբերին բնակչութեան հեռանալուց յետոյ։ Նրան տեղեկացրել են, որ մի քանի հայեր են մնացել։ Նա խօսել է ապաստարանում գտնուող մի քանի մարդկանց հետ։ Ակնայում (Աղդամ) ու Վարանդայում (Ֆիզուլի) յանձնակատարը տեսել է աւերուած գիւղեր ու քաղաքներ»,-ասուած է  յայտարարութեան մէջ։

Աղբիւր` Panorama.am

Share