Հանդիպում «Միասնական Ռուսաստան» եւ «Արդար Ռուսաստան» կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Մոսկուա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՌԴ Պետական Դումայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» եւ «Արդար Ռուսաստան» կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ։
Քննարկուել է փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ։
