Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) գագաթնաժողւում քննարկուել է Հայաստանի հարցը։
«Հայաստանի փոխուարչապետին է փոխանցուել ԵԱՏՄ չորս երկրների առաջնորդների յայտարարութիւնը»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Յայտարարութեան տեքստն առայժմ չի հրապարակուել։
Մեդիամաքսը նշում է, որ Ղազախստանում ընթացող Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը չի մասնակցում երկրում սպասուող խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի պատճառով: Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը։
Գրիգորեանն այսօր ասել է, որ «Հայաստանը մտադիր է այսուհետ եւս բարեխղճօրէն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»: «Մեր երկիրը պատրաստ է մասնակցել ԵԱՏՄ նիստէրին՝ փոխադարձ յարգանքի, իրաւահաւասար գործընկերութեան եւ ԵԱՏՄ բոլոր անդամ պետութիւնների ազգային շահերը հաշուի առնելու հիման վրայ:
