Իրանի համալսարաններ մուտք գործած նորամուտ հայ ուսանողների գնահատման երեկոյ

Իրանի համալսարաններ մուտք գործած նորամուտ հայ ուսանողների գնահատման երեկոյ

«ԱԼԻՔ» — Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Հ. Մ. «Սիփան» միութեան եւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան համագործակցութեամբ, երէկ՝ մայիսի 6-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում կազմակերպւել էր իրանական 1399 եւ 1400 թւականներին համալսարանների նորամուտ ուսանողների գնահատման երեկոն:

Յիշեալ միջոցառումը յետաձգւել էր անցեալ երկու տարիներին կովիդ հիւանդութեան բերումով: Նշեալ ժամանակահատւածում Իրանի համալսարաններ են մուտք գործել աւելի քան 300 իրանահայ երիտասարդներ, իսկ երէկւայ հանդիսութեանը ներկայ էին գտնւել աւելի քան 150 նորամուտ ուսանողներ, որոնց յանձնւեց գնահատագրեր:

Share