«Չեմ բացառում՝ Իրանը կարող է քայլեր անել, եթէ Ադրբեջանը վտանգ ներկայացնի Սիւնիքի համար». Ռոբերտ Բեգլարեան

«Չեմ բացառում՝ Իրանը կարող է քայլեր անել, եթէ Ադրբեջանը վտանգ ներկայացնի Սիւնիքի համար». Ռոբերտ Բեգլարեան

 Հայաստանը եւ Ադրբեջանը երկուստեք ցանկանում են յարաբերութիւնների առաւել արագ զարգացում արձանագրել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, ենթակառուցւածքային եւ էներգետիկ ոլորտներում։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

«Կարելի է ենթադրել, որ Հայաստանը եւ Իրանը փորձում են միմեանց տեղեակ պահել ուրիշ երկրների հետ իրենց յարաբերութիւնների մասին եւ այդ տեղեկատւութեամբ իրար սնել։ Ես չեմ բացառում, որ երկրները կարող են խօսել սպառազինական համատեղ ծրագրի մասին։ Զարգացումները, ԱԳՆ նախարարի յայտարարութիւնները վկայում են, որ Հայաստանը եւ Իրանը նաեւ անվտանգային առումով թափ կը տան յարաբերութիւններին»,- նշեց Բեգլարեանը։

Ռոբերտ Բեգլարեանը չբացառեց, որ Իրանը կարող է գործուն քայլեր անել, եթէ վտանգներ նկատի իր սահմանի հետ կապւած Սիւնիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների հետ. «Թէ ինչ ծաւալի, եւ ինչ ձեւով կարող են դրանք լինել՝ այս պահին բարդ է կանխատեսելը»։

Բեգլարեանն անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշեց, որ դրանք աւելի վերահսկելի են դառնում երկրի կառավարութեան համար։

«Սկզբնական ակցիաները, իրօք, ինքնաբուխ են եղել, բայց հաշւի առնելով Իրանի քաղաքական դիրքը, աշխարհաքաղաքական ծանրակշիռութիւնը, բնական է, որ նաեւ արտաքին ուժերը կարող են օգտւել նման իրադարձութիւններից, եւ տեղեկութիւններն էլ հէնց դա են վկայում, որ նման ներգրաւածութիւն թէ մարդկանց, թէ զէնքերի տեսքով եղել է»,- ընդգծեց Ռոբերտ Բեգլարեանը։

Share