Վեհափառի այցը Մարսել եւ տեղի իշխանութեան ընդունելիութիւնը մեսիջ էր ուղղուած Հայաստանի իշխանութեանը
Ֆրանսիան, որպէս Սփիւռքի ամենամեծ գաղութներից մէկը, փաստացի Վեհափառի այցելութեամբ ցոյց տուեց, որ դէմ է եկեղեցու շուրջ տեղի ունեցողին ու երբեք չի աջակցի Հայաստանի իշխանութեան որդեգրած քաղաքականութեանը: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը:
«Երբ Վեհափառը Մարսել այցելեց, տեսանք, թէ երկրի պետական կառավարման շրջանակներն ինչ մեծ շուքով ընդունեցին նրան, սա նաեւ որոշակի մեսիջ էր ուղղուած Հայաստանի իշխանութեանը, Ֆրանսիայի՝ պետական կառոյցից, որ իրենք չէն ընդունում այն, ինչ կատարւում Է եկեղեցու շուրջ»,- նկատել է Հրաչ Վարժապետեանը:
Նա նաեւ նշել է, որ Փաշինեանի եկեղեցահալած քաղաքականութիւնն անընդունելի է, Սփիւռքը երբեք չի ընդունի ու չի աջակցի եկեղեցին ու հաւատը արատաւորող արշաւին:
«Սփիւռքը մեծ մտահոգութեամբ է հետեւում Հայաստանում կատարուող իրադարձութիւններին: Նախ հայ մարդը երբեք չի կարող այս ամենն ընդունել՝ անկախ նրանից հաւատացիա՞լ է, թէ՝ ոչ: Սա քրիստոնեական հաւատքի խնդիր չէ, սա քրիստոնեական կառոյցին ուղիղ հարուած է»,- ընդգծել է Վարժապետեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում
