Յարութիւն Մերդինեանը դարձաւ Եւրոպայի չեմպիոն

Յարութիւն Մերդինեանը դարձաւ Եւրոպայի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզութեան հաւաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Յարութիւն Մերդինեանը ոսկէ մեդալ նուաճեց Եւրոպայի առաջնութիւնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Միւնխէն քաղաքում ընթացող մարմնամարզութեան Եւրոպայի մեծահասակների առաջնութեան նժոյգ-թափերի վարժութեան եզրափակիչում Մերդինեանը հաւաքեց 14.733 միաւոր:

Հայաստանի հաւաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր Արթուր Դաւթեանը նժոյգ-թափերի վարժութիւնում հաւաքեց  14.033 միաւոր եւ միայն 6-րդն է:

Աւելի ուշ պայքարի մէջ կմտնէն Վահագն Դաւթեանը եւ Արթուր Աւէտիսեանը (օղակների վարժութիւն), եւ Արթուր Դաւթեանը կմրցի նաեւ յենացատկի վարժութիւնում:

Share