Հայաստանի ներկայիս իշխանութիւնը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մասին Alpha News-ի հետ հարցազրոյցում ասաց Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր և ՀՅԴ Բիւրոյի Միջին Արևելքի հարցեով ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին:
Նրա խօսքով՝ Լիբանանի հայ համայնքի համար եկեղեցին այն խորհրդանիշն է, որը պահել, պահում եւ կը շարունակի պահել ժողովրդին:
«Լիբանանահայութեան մէջ այս արշաւին կողմ մարդիկ չկան, կարող է լինէն անհատներ, որոնք ինչ-ինչ գաղափարական իմաստով կողմ են ներկայիս իշխանութիւններին, բայց եկեղեցու հանդէպ իրենց կեցուածքը յստակ է, ոչ ոք չի կարող դիպչել եկեղեցուն»,- նշում է Բագրատունին:
Ըստ նրա՝ Հայաստանում ու Սփիւռքում գտնուող ցանկացած անհատ այս պահին պէտք է հաստատուն կանգնի եկեղեցու կողքին:
«Դժբախտաբար կան հոգեւորականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով տարբեր դիրքրոշում ունեն, բայց ես միշտ ասում եմ՝ ժայռերը ծովերի մէջ կդիմանան, բայց ծովի ալիքները խճաքարերը ծովեր կթափէն»,- եզրափակեց Յակոբ Բագրատունին:
Մանրամասները՝ տեսանիւթում
