Մարմնամարզիկ Յարութիւն Մերդինեանը դարձաւ աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր

Մարմնամարզիկ Յարութիւն Մերդինեանը դարձաւ աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզութեան հաւաքականի անդամ, Եւրոպայի չեմպիոն Յարութիւն Մերդինեանն աշխարհի առաջնութիւնում երրորդն է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզութեան նժոյգ թափերի վարժութեան եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Յարութիւն Մերդինեանը հաւաքեց 14.733 միաւոր եւ նուաճեց բրոնզէ մեդալ:Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Յորդանանի:Նոյեմբերի 6-ին պայքարի մէջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի չեմպիոն Արթուր Դաւթեանը (յենացատկ):Սպորտային մարմնամարզութեան աշխարհի առաջնութիւնն անցկացւում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

Share