«Պարտութիւնից Յաղթանակ» Դասախօսական երեկոյ Բրբէնքի Բ. Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում

«Պարտութիւնից Յաղթանակ» Դասախօսական երեկոյ Բրբէնքի Բ. Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում

Երեքշաբթի Նոյեմբեր 7ի երեկոյեան ժամը 7:30ին ՀՅԴ Աղբալեան կոմիտէութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ Բրբէնքի Բեշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում:

Սրահը գրեթէ լեցուն էր ունկնդիրներով: Լալա Երեմեանի բացման խօսքից յետոյ հերթաբար ելոյթ ունեցան «Հայկական Նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան համահիմնադիրներ՝ քաղաքագէտ Էդգար էլբակեան և միջազգային յարաբերութիւնների դոկտոր Սերգէյ Մելքոնեանը:

Բանախօսները հիմնականում կենտրոնացան այն ներքին և արտաքին պատճառների վրայ որոնք նպաստում են Հայաստանի  ներկայ իշխանութիւնների գոյատևման և ներկայացրեցին այլընտրանքային լուծումներ:

Վերջում եղան հարց ու պատասխաններ:

Share